Լոս Անջելեսի շրջանային խորհուրդը Սպիտակ տանը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Շրջանային խորհրդի ներկայացուցիչ Քեթրին Բարգերը խորհուրդ է տվել համապատասխան պահանջով նամակ ուղարկել նաև նախագահ Դոնալդ Թրամփին, հաղորդում է mynewsla.com-ը:
Նա նշել է, որ Թրամփը, ինչպես և նրան նախորդած ԱՄՆ մյուս նախագահները, 1915թ. հայերի կոտորածները բնութագրելիս զերծ է մնացել «ցեղասպանություն» եզրույթը կիրառելուց:
Խորհրդի մեկ այլ անդամ Հիլդա Սոլիսը հայտարարել է, որ բարձրաստիճան պաշտոնյաներին չպետք է վախեցնեն թուրքական կառավարության սպառնալիքները, որը հերքում է ցեղասպանության փաստը:
Խորհդուրդը ԱՄՆ կոնգրեսի կոչ է արել աջակցել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ բանաձևին, որը ներկայացրել է կոնգրեսական Ադամ Շիֆը: