Saturday, 20 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Ում զինանոցում է լինելու Արա Աբրահամյանը

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Երևանում դժգոհություն է հայտնել խորհրդարանական ընտրությունների արդյունքներից՝ հայտարարելով, որ հասարակությունը շանս ուներ ինչ-որ բան փոխելու, բայց չի օգտագործել այդ շանսը և չունի բողոքելու հիմք:

Արա Աբրահամյանի այդ հայտարարությունն իսկապես հետաքրքիր է՝ մի շարք առումներով: Աբրահամյանը, ինչպես հայտնի է, պատրաստվում էր մասնակցել խորհրդարանական ընտրություններին և դրա համար ստեղծում էր կուսակցություն, սակայն հանկարծ փոշմանեց, պաշտոնական տվյալով՝ առողջական խնդիրների պատճառով: Քաջառողջություն Աբրահամյանին, իհարկե, բայց այդ բացատրությունն, իհարկե, այնքան էլ համոզիչ չէ: Առավել համոզիչ է թվում այն, որ Աբրահամյանի այդ մտադրությունը չարժանացավ թե Սերժ Սարգսյանի, թե Մոսկվայի հավանությանը: Այնպես որ, Աբրահամյանի նեղսրտությունը հասկանալի է: Նա միգուցե ակնկալում էր, որ ներկայումս հայաստանյան զարգացումներում ինքը պետք է լիներ, այսպես ասած, Ռուսաստանի հայկական կապիտալի «հրամանատարը», ոչ թե ռուսաստանցի մեկ այլ հայ մեծահարուստ Սամվել Կարապետյանը: Այլ կերպ ասած՝ Աբրահամյանը դժգոհ է, որ ներկայումս Հայաստանի իշխանության բաժանման գործընթացից մնացել է անմասն:

Մյուս կողմից՝ նա խոսում է ինչ-որ շանսի մասին: Այսինքն՝ չնայած նա չի մասնակցել ընտրությանը, չի ունեցել, այսպես ասած, իր կուսակցությունը, բայց տեսնում է մի ուժ, որը շանս էր հասարակության համար, որն էլ մարդիկ, ըստ Աբրահամյանի, բաց են թողել ու ընտրել ներկայիս կառավարությանը:

Ուրեմն ո՞րն է այդ շանսը, ո՞ր ուժն էր, ըստ Արա Աբրահամյանի, այդ շանսը: Ո՞ւմ պետք է ընտրեր հանրությունը՝ ըստ նրա, որ չի արել: Ծառուկյա՞նն էր Արա Աբրահամյանի համար «շանս», թե՞, օրինակ, «Հայկական վերածնունդը», որը չհաղթահարեց 5 տոկոսը: Հայտնի է, որ ՀՎԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը քավոր-սանիկական կապ ունի Աբրահամյանի հետ: Իսկ գուցե Արա Աբրահամյանի կարծիքով՝ շանսը ՕՐՕ դաշի՞նքն էր: Ի վերջո, այստեղ էլ կապը նկատելի է, եթե հիշենք, որ 2013 թվականի նախագահական ընտրությունից հետո հենց Արա Աբրահամյանին էր հյուրընկալվել «Վլադիմիր Վլադիմիրովիչից հաղթանակ բերելու» գնացած Րաֆֆի Հովհաննիսյանը, որ հետընտրական շրջանում հանկարծ մեկնեց Մոսկվա: Մյուս կողմից՝ Արա Աբրահամյանին մերձ կանգնած Արամ Գասպարի Սարգսյանը, նախ միանալով դաշինքին, հետո հեռացավ դրանից: Այսինքն՝ հիմք կա ենթադրելու, որ դա գուցե նաև Արա Աբրահամյանի վերաբերմունքի դրսևորում էր:

Բոլոր դեպքերում ակնհայտ է դառնում, որ Աբրահամյանը եղել է խորհրդարանական ընտրությունների շահառու և ակնկալել այլ արդյունք, բայց անորոշ է, թե հատկապես ինչ անվանումների կամ դասավորության տեսքով: Այդ ամենն անցած-գնացած պատմություն կլիներ, բայց ընտրությունը Հայաստանում ըստ էության շարունակվում է և շարունակվում է, այսպես ասած, ներիշխանական մակարդակում արդեն՝ մինչև 2018 թվական: Եվ Արա Աբրահամյանի դիրքորոշումը ամենայն հավանականությամբ բոլորովին ավելորդ չի լինելու այդ ընտրական գործընթացում:

Հստակ չէ, թե որտեղ է լինելու նա, բայց կարծես թե հստակ է, որ նա չի լինելու Կարեն և Սամվել Կարապետյանների կողքին, գոնե առայժմ, թեև չի բացառվում, որ Արա Աբրահամյանը նրանցից կարող է առաջարկ սպասել: Եվ գուցե ոչ միայն նրանցից, այլ նաև Սերժ Սարգսյանից, որը նրա 60-ամյակի մոսկովյան հանդիսության հյուրերի շարքում էր:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում