Մեր երկրում կհիմնվի Արդարադատության ակադեմիա: Դրա համար նախ կձևավորվի Արդարադատության ակադեմիայի խորհրդը, որից հետո կսկսվեն կանոնդրության մշակման աշխատանքները:
Այս ակադեմիայի ստեղծման նպատակն է դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մեջ դատավորի կամ դատախազի պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ հմտություններ ձևավորել և տալ մասնագիտական գիտելիքներ: Գործունեության համար «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տիրապետման տակ գտնվող գույքը անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով կհանձնվի Արդարադատության ակադեմիային:
Որպես անշարժ գույք կհանձնվի Երևանի Փիրումյանների փողոցում շենքային համալիրը` 2698ք.մ. ընդհանուր մակերեսով, իսկ շարժական գույքից` հիմնականում մի քանի մեքենաներ և գրասենյակային պարագաներ:







































