Սարի թաղում ինչ-որ դեղերի ազդեցության տակ հրոսակախումբ է եղել: Բոլորի նկատմամբ բռնություն պետք է կիրառեին, այդպիսի հրահանգ էր տրված: Իրենց վայրագությամբ ու բռնությամբ փորձում էին ոչ միայն մարդկանց այդտեղից դուրս հանել, այլ նաև չեզոքացնել և ֆիզիկական վնաս պատճառել, նաև տեսախցիկներն էին փորձում կոտրել: Այս մասին, այսօր՝ մայիսի 2-ին, Սարի թաղում քարոզչական արշավի ժամանակ նշել է «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար, Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով 2016-ին Սարի թաղում տեղի ունեցած հուլիսյան իրադարձություններին:
Մանրամասները՝ տեսանյութում:











































