Աշխարհի 2014 առաջնության ընտրական փուլի շրջանակներում Ֆրանսիայի հավաքականն առավելության է հասել Բելառուսի ընտրանու նկատմամբ: Հանդիպումն ավարտվել է 2:4 հաշվով:
Ֆրանսիացիների կազմում մեկական անգամ աչքի են ընկել Սամիր Նասրին և Պոլ Պոգբան, իսկ Ֆրանկ Ռիբերին դուբլ է ձևակերպել:
Ֆրասնիայի հավաքականը 14 միավոր է վաստակել և այդ ցուցանիշով հավասարվել իսպանացիներին: Բելառուսի ընտրանին իր ակտիվում 4 միավոր է գրանցել և եզրափակում է խմբի մրցաշարային աղյուսակը:









































