ԱՄՆ Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների փրայմերիզների (ներկուսակցական պայքար) արդյունքներով՝ Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում երկու թեկնածու է հայտնվել՝ տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Դեմոկրատական կուսակցության 4 թեկնածուներից ընտրվել է Բիլ դե Բլազիոն, իսկ հանրապետական 2 թեկնածուներից՝ Ջո Լոտան:
Նյու Յորքի քաղաքապետի ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 4-ին՝ ներկայիս քաղաքապետ Մայքլ Բլումբերգի պաշտոնավարման երրորդ ժամկետի ավարտին:











































