Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը կոչ է անում հետաձգել Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում ընտրված Սերգեյ Սոբյանինի երդմնակալությունը՝ մինչև ձայների վերահաշվարկը: Այս մասին ասվում է կազմակերպության կայքում:
«Կիրակի՝ սեպտեմբերի 8-ին, Մոսկվայի քաղաքապետի ընտրություններում արձանագրվել են որոշակի բարելավումներ՝ նախորդ ռուսաստանյան ընտրությունների համեմատ: Սակայն Freedom House-ը իշխանություններին կոչ է անում զերծ մնալ լիարժեք հաղթանակի մասին հայտարարելուց և Սերգեյ Սոբյանինի երդմնակալության արարողությունից, քանի դեռ բոլոր հարցերը չեն լուծվել»,- ասվում է հայտարարության մեջ:
Կազմակերպությունը նշում է, որ Սոբյանինը երկրորդ փուլ է մտել 1%-ի տարբերությամբ՝ հավաքելով 51.37 տոկոս ձայներ, մինչդեռ «Ձայն» շարժումը հայտնում է, որ Սոբյանինը հավաքել է 49.6 տոկոս, ինչը բավարար չէ առաջին փուլում հաղթելու համար:
Կազմակերպությունը նշում է, որ «հաղթանակի նման փոքր գրավով և կեղծիքների մասին բավական քանակով հայտարարություններով ձայների վերահաշվարկի անցկացումը կդառնա լուրջ քայլ՝ Ռուսաստանում բոլոր ընտրություններին ընդառաջ»:
Սոբյանինի երդմնակալությունը ծրագրված է սեպտեմբերի 12-ին:







































