Wednesday, 17 06 2026
16:50
Հաքան Ֆիդանը Մոսկվայում հանդիպել է Սերգեյ Շոյգուի հետ
Դավիթ Ղազինյանը զրկվել է անձեռնմխելիությունից
16:30
Իրան-ԱՄՆ համաձայնագիրը ոչ թե վերջնակետ է, այլ սկիզբ. Վան Ի
«Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը կանցկացվի հունիսի 17-25-ը
16:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ին ավելի քան 1 միլիարդ դոլար է հատկացնում մարդասիրական օգնության համար
Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրերի օրվա կապակցությամբ
Ղազախստանը ԱԲ զարգացման համաձայնագիր է կնքել NVIDIA-ի և Firebird-ի հետ
«Արարատցեմենտ»-ի գույքային գործարքներում նախկինում նույնպես արձանագրվել են խախտումներ
15:30
Արաղչին Լավրովին ծանոթացրել է Իրանի և ԱՄՆ-ի հուշագրի մանրամասների հետ
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը
15:10
Սթարմերը քննադատել է ռուսական ֆրեգատի կողմից բրիտանական զբոսանավի ուղղությամբ կրակոցների արձակումը
Քրեաօլիգարխիայից Հայաստանի անվտանգության սպառնալիքները հաղթահարվա՞ծ են
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
Աշտարակ–Սասունիկ ճանապարհին դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է
14:30
ԶԼՄ-ները հրապարակել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի՝ 14 կետից բաղկացած տեքստը
Աշտարակ-Սասունիկ ճանապարհին ավտոբուսի վթար․ տուժել են երեխաներ
Ես շատ եմ ուզում, որ Ռոբերտ Քոչարյանը վերցնի իր մանդատը և գա ԱԺ, սպասում ենք․ Ռուբինյան
14:10
Իրանը վերսկսել է նավթի արտահանումը Հորմուզի նեղուցով
Գալիք ԱԺ-ն նման է լինելու սուպերմարկետի․ ընդդիմադիրների ճակատին գնապիտակ է մեխվելու․ Ալեքսանյան
Ֆրանսիայի ԶՈՒ հարցերով լիազոր նախարարն այցելել է ՀՀ տաղավար և ծանոթացել պաշտպանական տեխնոլոգիաներին
Ո՞ւր են հենց հիմա ինձ թթու խոսք ասողները․ Ռուբինյանը դիմեց ընդդիմությանը
13:50
Վենսն իր նոր գրքում անդրադարձել է Պուտինին, Ուկրաինային
Նոր եռագլուխ ընդդիմությանը քաղաքական առումով ոչնչացնելու ենք ԱԺ դահլիճում․ Հովհաննիսյան
Մեկնարկել է Hospitality Investment Forum Yerevan 2026 միջազգային ներդրումային համաժողովը
Տարեկան ունենում ենք կրկնահանցագործության 2 3 դեպք․ Գալյանը ներկայացրեց վիճակագրություն
13:30
Իրանը սկսել է նավթի արտահանումն ԱՄՆ-ի շրջափակման դադարեցումից հետո. CNN
Այս ընտրությունները ցույց տվեցին՝ ունենք որոշակի բացեր, որոնք հաշվի չենք առել․ Ալխաս Ղազարյան
13:10
ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կներառի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները․ Վենս
Օնլայն շահումով խաղերը ծայրահեղ հասանելի են դարձել․ ներդրվելու է եռաստիճան պաշտպանական համակարգ
12:50
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու վերաբերյալ բանաձևը

Խորհրդանշական պարտություն

Հայաստանում ֆուտբոլային բումի հերթական ալիքը արդեն երկրորդ անգամ ավարտին է մոտենում զարնվելով «առափնյա քարերին»: Հայաստանի հավաքականը Երևանում 0:1 հաշվով պարտվեց Դանիայի հավաքականին, որին Կոպենհագենում երկու ամիս առաջ հաղթել էր 4:0 հաշվով: Այսպիսով, Հայաստանի թիմը գործնականում զրկվեց աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական մրցաշարի իր խմբում երկրորդ ուղեգրի համար հետագա պայքարի հնարավորությունից: Միայն հրաշքը կարող է փոխել իրավիճակը: Ընդ որում` զարմանալի բան արձանագրվեց հերթական անգամ: Հայաստանի հավաքականը կրկին պարտվեց սեփական հարկի տակ: Իր երեք հաղթանակները Հայաստանը տարել է հյուրընկալվելիս, իսկ սեփական հարկի տակ պարտվել է բոլոր խաղերը: Այս հետաքրքիր դասավորությունը նաև խորհրդանշական է, և խորհրդանշական է ոչ միայն ֆուտբոլային իմաստով:

Ընդհանրապես, հայերը առավել մեծ հաջողությունների են հասնում արտերկրում, քան Հայաստանում: Իհարկե, եթե զուտ պատճառները համեմատելու լինենք, ապա ֆուտբոլային իրավիճակը էապես տարբերվում է, այսպես ասած, մնացյալ իրողություններից, սակայն խորհրդանշականությունը սրանից չի նվազում: Ըստ էության, հայի համար նպաստավոր միջավայր է ոչ թե տունը, այլ արտերկիրը: Եվ սա նոր երևույթ չէ, սա ըստ էության վերջին հարյուրամյակի մեր պատմական օրինաչափությունն է: Մենք չենք կարողանում կառուցել ու պաշտպանել մեր տունը, փոխարենը մեր ստեղծագործական հնարավորությունները դրսևորվում են տնից դուրս: Այս երևույթը պատմական, մշակութային, սոցիալական բացատրություններից զատ, անշուշտ ունի նախևառաջ հոգեբանական բացատրություն: Սակայն այս բացատրությունը տրված չէ: Եվ միգուցե մինչև չգտնվի սրա հոգեբանական բացատրությունը, չտրվի հոգեբանական ախտորոշումը, հայը շարունակելու է արդյունավետ լինել դրսում և դեգրադացվել սեփական տանը:

Ֆուտբոլային արդյունքները ընդամենը մի հերթական անգամ յուրովի խորհրդանշեցին այս իրավիճակը` միգուցե դառնալով սթափվելու հերթական առիթը: Միգուցե այս ամենի պատճառն այն է, որ արտերկրում պատասխանատվության շրջանակը էապես փոքրանում է: Այսինքն` չկա պետության համար պատասխանատվություն, չկա ընդհանուր, հանրային կյանքի համար պատասխանատվություն: Արտերկրում պատասխանատվությունը հայի համար տեղավորվում է զուտ իր անձնականի կամ ընտանեկանի շրջանակում, և այդ շրջանակում նա կարողանում է ավելի հանգիստ ու անկաշկանդ գործել իր բնագավառում և հասնել ձեռքբերումների:

Հայաստանում կա, բնականաբար, պետության համար պատասխանատվության գիտակցումը, իսկ այդ պատասխանատվությունը վեր է ժամանակակից հայի ուժերից, հայաստանցու ուժերից: Ոչ բոլորի իհարկե, սակայն մեծամասնության: Մեծամասնությունը զբաղված է զուտ անձնական և ընտանեկան խնդիրներով և հոգսերով, պետության համար պատասխանատվություն նրանք չունեն, ավելորդ են համարում, բեռ են համարում: Սակայն անձնականն էլ չի ստացվում, որովհետև որևէ անձնական կամ ընտանեկան կարող է ստացվել միմիայն այն երկրներում, որտեղ ստացվել և ստացվում է պատասխանատվության պետական մասշտաբը: Միայն այդ դեպքում են որպես արդյունք ստացվում նաև անձնականն ու ընտանեկանը` տեղավորվելով պետականի ձեռքբերումների մեջ:

Դրսում պետականի մասին հոգում են տվյալ երկրի էթնիկ, բնիկ հասարակությունները: Հայաստանում չկան այլք, որ հոգան: Հայաստանում պետք է հոգան հայերը, սակայն նրանք զբաղված են անձնականով և ընտանեկանով՝ մեծ մասամբ, գերակշռող մեծամասնությամբ: Արդյունքում ստացվում է պարադոքս՝ տանը պարտությունների շղթա և հաջողություններ դրսում: Այսինքն` ստացվում է, ըստ էության, գլխիվայր մի իրականություն, որտեղ ամենապատասխանատու պահին ալիքները զարնվում են «առափնյա քարերին»:

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում