Երեկ Է. Նալբանդյանի հետ հանդիպումից դուրս եկած Լևոն Զուրաբյանը, ով մարզվելիս ստացած վնասվածքի պատճառով ոտքից կաղում էր, իրեն հարցով դիմող լրագրողներին ագրեսիվ տոնով դաստիարակչական մաստեր-կլասներ էր ցուցադրում:
Հարցին, թե արդյո՞ք Նալբանդյանը բավարար պատասխաններ տվեց իրենց հետաքրքրող հարցերին, պատասխանել է.
«Ոչ մի նոր բան չասվեց: Շատ հանգիստ կարող էին հանդիպումը ոչ թե փակ, այլ բաց ֆորմատով անցկացնել, բայց քանի որ քննարկումը փակ էր, մենք որևէ բան բացահայտել չենք կարող. ոչ մի նորություն ես չիմացա, ուստի այդ հանդիպումից բավարարված լինել չեմ կարող»: «Իսկ Դուք կողմնակի՞ց եք Մաքսային միությանը ՀՀ-ի անդամակցությանը, թե՞ ոչ» հարցին ի պատասխան Զուրաբյանն ասաց. «Հաջողություն»:






































