Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կհանդիպեն սեպտեմբերի 12-ին՝ հինգշաբթի օրը, Ժնևում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Նշվում է, որ նրանք կքննարկեն Սիրիայի քիմիական զենքը միջազգային հանրության հսկողությանը հանձնելու ռուսների մտահղացումը:
Ավելի վաղ նշվում էր, որ Լավրովը և Քերին այս շաբաթ Սիրիայի հարցով երկկողմ բանակցություններ կարող են վարել:








































