Իրանը կողմնորոշվել է տիեզերք թռչելու թեկնածուների հարցում, տեղեկացնում է իրանական տիեզերական գործակալության կայքը:
Տեղեկացվում է, որ տիեզերք հերթականությամբ կթռչեն կատուն, առնետը, ճագարը և կապիկը:
Ինչպես հայտնի էր դարձել՝ Իրանը ևս մեկ թռիչք դեպի տիեզերք հոկտեմբերին պետք է իրականացներ: Սակայն այս իրադարձությունը երկու ամսով հետաձգվել է:









































