Apple ընկերությունը սեպտեմբերի 10-ին տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ 2 նոր սմարթֆոն է ներկայացրել՝ iPhone 5S-ը և iPhone 5C-ն:
iPhone 5C-ն կթողարկվի 5 գույներով՝ կանաչ, դեղին, սպիտակ, կարմիր և կապույտ: Սմարթֆոնի կորպուսը պատրաստված է պլաստիկից: Ապարատն օգտագործում է Apple A6 պրոցեսորը, ունի 4 դյույմ անկյունագծով էկրան և 8 մեգապիքսել հզորությամբ տեսախցիկ: Այն կարժենա 99-199 դոլար:
Արժեքով ավելի թանկ iPhone 5S-ը պատրաստված է ապակուց և ալյումինից: Այն կներկայացվի սև, արծաթագույն և ոսկեգույն կաղապարներով: Սմարթֆոնի յուրահատկությունը Touch ID սքաների առկայությունն է, Apple A7 պրոցեսորը:
Սմարթֆոնի լիցքավորումը բավարարում է 3G ցանցերում 10 ժամ զրուցելու համար և 10 ժամ՝ համացանցային սերֆինգի համար: Սմարթֆոնը կարժենա 199-333 դոլար:
Նոր սարքերը վաճառքում կհայտնվեն սեպտեմբերի 20-ից՝ 9 երկրներում:











































