Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

100 դրամ վարձավճարից զայրացած երթուղայինի վարորդը 4-ամյա երեխային վրաերթի է ենթարկել

Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Գագիկ Գեղամյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ:

Դատաքննությամբ, ըստ դատական ակտի, պարզվել է, որ Գագիկ Գեղամյանը, չունենալով «D» կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայական, վարել է «ԻՍԱՎ» ՍՊԸ-ին պատկանող, իրեն չամրակցված, բայց վստահված «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենան՝ որպես թիվ 22 երթուղային տաքսի:

2012 թվականի հունվարի 27-ին, ժամը 12-ն անց 30 րոպեին Գեղամյանը երթուղայինով ընթացել է Նորքի 13-րդ փողոցով:

Հասնելով 13-րդ և 15-րդ փողոցների խաչմերուկ՝ ուղևորներ իջեցնելու նպատակով նա կանգնեցրել է մեքենան:

Իջել են վկա Մարինե Յ.-ն, ապա՝ խուլուհամր Տաթևիկ Հ.-ն, ով երկու երեխաների հետ էր, ավագ երեխան 4-ամյա Մարկոսն էր:

Երկու երեխաների հետ լինելով՝ Տաթևիկը վճարել է միայն 100 դրամ, այսինքն՝ երկու երեխայի համար չի վճարել, ինչով, ըստ դատական ակտի, հարուցել է երթուղայինի վարորդի զայրույթը:

Տաթևիկն իջել է՝ ձախ ձեռքով գրկելով կրտսեր երեխային, աջ ձեռքով բռնելով ավագի՝ Մարկոսի ձեռքը: Այնուհետև նա բաց է թողել Մարկոսի ձեռքը, որ կարողանա փակել երթուղայինի դուռը:

Չորսամյա Մարկոսը երթուղայինի առջևի աջ անկյունային մասից քայլելով՝ ցանկացել է հատել փողոցը:

Ըստ դատական ակտի՝ «ամբաստանյալը, չսպասելով, որ ուղևորը փակի մեքենայի դուռը, չհամոզվելով մանևրի անվտանգության մեջ, վերսկսել է երթևեկությունը և, հնարավորություն ունենալով հայտնաբերել իր վարած մեքենայից իջած ու դրա առջևում հայտնված անչափահաս հետիոտն Մարկոսին, մանևրել է դեպի առաջ ու ձախ, որի արդյունքում ավտոմեքենայի առջևի կենտրոնական մասով վրաերթի է ենթարկել երեխային: Ամբաստանյալը, զգալով ավտոմեքենայի ոչ սովորական տատանում, սակայն չմտածելով, որ մեքենան անցել է երեխայի վրայով, արգելակել է, դուրս գալով ու տեսնելով ավտոմեքենայի հետևի մասում՝ գետնին ընկած երեխային, գրկել է նրան ու նրա մոր հետ նույն մեքենայով գնացել հիվանդանոց, սակայն ստացած մարմնական վնասվածքներից երեխան ճանապարհին մահացել է»:

Ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալ Գագիկ Գեղամյանն իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված մեղադրանքում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով: Նա պատճառաբանել է, որ հանցագործություն չի կատարել:

Ամբաստանյալը նշել է, որ երեխաների ու նրանց մոր իջնելուց հետո մեքենայում մնացել է ուղևոր Մարինե Յ.-ն, ով պետք է իջներ փողոցի վերջում: Մեքենայից իջած մայրն ու երեխաները կանգնել են մայթին՝ մեքենայից 1-1,5 մետր հեռավորության վրա: Ինքը կանգառից հետո շարժվել է՝ նայելով աջ ու ձախ հայելիներին ու համոզվելով, որ ոչ մի վտանգ չկա: Մոտ 5-6 մետր անցնելով՝ զգացել է մեքենայի ոչ սովորական տատանում, բայց չի մտածել, թե մեքենան կարող էր անցնել երեխայի վրայով: Երբ ձայներ է լսել, կանգնել է, ձախ հայելիով տեսել, որ երեխան ընկած է մեքենայի հետևի մասում՝ մոտ երկու մետր հեռավորության վրա, ճանապարհի մեջտեղում: Անմիջապես իջել է, երեխային դրել մեքենան ու տարել հիվանդանոց:

Գեղամյանը պնդել է, թե իր և ուղևոր Տաթևի միջև 100 դրամ վճարելու հետ կապված՝ ոչ մի խոսակցություն չի եղել: Երբ շարժվում էր, մեքենայի դուռը փակված է եղել, եթե այն փակված էլ չլիներ, ապա առաջ շարժվելու ընթացքում իներցիայով կփակվեր:

Գեղամյանը նշել է նաև, որ եթե երեխան անցներ մեքենայի առջևով, ինքը կտեսներ նրան, քանի որ նայել է դիմացը ու խոչընդոտ չի տեսել: Իր կարծիքով՝ «նկատի ունենալով, որ երեխան մահացել է իր վարած մեքենայի տակ ընկնելու հետևանքով, միակ տարբերակն այն է, որ նա պպզած լինի մեքենայի առջևի մասում, այդ դեպքում ինքը նրան չէր նկատի»:

Երեխայի մայրը՝ Տաթևիկը ցուցմունք է տվել, որ երթուղայինի վարորդը փոխել է երթուղին, չի անցել 9-րդ փողոցով: Նորքի 13-րդ և 15-րդ փողոցների խաչմերուկի մոտ ինքը ձեռքով թփթփացրել է վարորդի ուսին, հասկացրել, որ ցանկանում է իջնել: Մեքենան կանգնել է: Իրենից առաջ իջել է ուղևոր Մարինե Յ.-ն: Ինքը գրկել է կրտսեր երեխային, բռնել ավագ որդու ձեռքից ու իջեցրել մեքենայից:

Երբ վճարել է 100 դրամ, տեսել է վարորդի ջղայնացած դեմքը:

Մեքենայից իջնելով՝ թողել է Մարկոսիկի ձեռքը, որ փակի մեքենայի դուռը, բայց չի հասցրել, մեքենան արագ շարժվել է տեղից:

Մինչև մեքենայի կտրուկ շարժվելը ինքը փողոցն անցնել ցանկացող որդուն՝ Մարկոսին տեսել է մեքենայի առջևի աջ մասում՝ մեքենայից մոտ երկու մետր հեռավորության վրա, իսկ մեքենայի շարժվելուց հետո նրան տեսել է մեքենայի հետևի մասում՝ գետնին ընկած…

Ցավոք, Տաթևիկը խուլուհամր էր, նա չէր կարող ձայնով սաստել ու փողոցն անցնելուց հետ պահել երեխային: Նրանց իջնելուց հետո մեքենան անմիջապես շարժվել է, այնպես որ նա չէր էլ հասցնի բռնել երեխայի ձեռքից:

Ողբերգական այս դեպքը կարող էր և չլինել, եթե ուղևորների սպասարկումն ավելի բարյացակամ ու մարդկային ձևով իրականացվեր, հաշվի առնվեր գոնե, որ երկու երեխայի հետ կին է իջնում մեքենայից, այն էլ՝ խուլուհամր…

Ընդհանուր իրավասության դատարանը դատական ակտում արձանագրել է, որ հանցակազմի բացակայության հիմքով ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական գործի վարույթը կարճելու մասին և օրենքով արգելված կարգով իրականացված քննչական փորձարարության արդյունքում ստացված տվյալների վրա հիմնված դատաավտոտեխնիկական փորձաքննությունների եզրակացություններն ու քննչական գործողության կատարման կարգի էական խախտմամբ կատարված քննչական փորձարարության արձանագրությունը որպես ապացույց օգտագործելու անթույլատրելիությունը ճանաչելու մասին պաշտպանի միջնորդությունները չեն կարող բավարարվել անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Դատարանը հաստատված է գնահատել նախաքննական մարմնի կողմից Գագիկ Գեղամյանին առաջադրված մեղադրանքը և նրան դատապարտել 4 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2012 թվականի հունվարի 27-ից:

Գեղամյանը 3 տարով զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել պաշտպանական կողմը՝ պնդելով, որ հանցակազմի բացակայության հիմքով պետք է դադարեցվի Գեղամյանի քրեական հետապնդումը և կարճվի քրեական գործի վարույթը:

Այսօր վերաքննիչ քրեական դատարանում Գեղամյանի շահերի պաշտպան Ն. Բաղդասարյանը հանդես եկավ վերաքննիչ բողոքի հիմնավորումներով: Նա մանրամասն կանգ առավ առաջադրված մեղադրանքի՝ իր կարծիքով՝ անհիմն լինելու բոլոր հանգամանքների վրա, տվյալ քրեական գործի վարույթն անվանեց նախաքննական մարմնի կողմից «ձախողված», իսկ «Առաջադրված մեղադրանքը լրացնելու, փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու մասին» մեղադրողի՝ 2012 թվականի նոյեմբերի 19-ի որոշումը՝ «քողարկված լրացուցիչ նախաքննություն», մեղադրողի կողմից իր լիազորությունների անցում ու բոլոր առումներով՝ անօրինական որոշում:

Պաշտպանն իր բողոքի հիմնավորումներն այսօր ավարտել չհասցրեց, քանի որ նիստի քարտուղարը պետք է մասնակցեր մեկ այլ նիստի:

Պաշտպանի ելույթը լսելու ընթացքում վրդովմունքը հազիվ զսպող տուժողի իրավահաջորդը՝ վրաերթի ենթարկված երեխայի տատը, նիստն ընդմիջվելուց հետո հայտարարեց, թե իրենց նյարդերն էլ չեն դիմանում, եթե Գեղամյանը չպատժվի, իրենք վրեժխնդիր կլինեն: Անեծքների հեղեղ թափվեց ամբաստանյալի, նրա պաշտպանների վրա: Դատական կարգադրիչները տուժող կողմին համոզելով դուրս բերեցին դահլիճից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում