Սեպտեմբերի 10-ին Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ Փարիզը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կառաջարկի քննարկել բանաձևի նախագիծ, որը կսահմանի Սիրիայի քիմիական զենքի զինաթափման պայմաններ, հաղորդում է Reuters-ը:
Իր հայտարարության մեջ Ֆաբիուսն ընդգծել է, որ բանաձևում պատժամիջոցներ ամրագրված կլինեն այդ պայմանները չկատարելու համար, ընդ որում՝ որպես հղում կբերվի ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ հոդվածը, որը ենթադրում է խաղաղության վերականգնման ինչպես ռազմական, այնպես էլ ոչ ռազմական միջոցներ:
Նրա խոսքերով՝ այդ պայմաններից հրաժարվելու դեպքում Սիրիային լուրջ հետևանքներ կսպառնան:











































