Tuesday, 16 06 2026
14:10
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը մեկնարկում է ուրբաթ օրը. Արաղչի
Ընդդիմությանը խորհուրդ եմ տալիս մանդատները չվերցնել, ինքնակամ ներկայանալ ոստիկանություն՝ մեղայականով
13:50
Պուտինը 2022թ. զորքերը Կիևից դուրս բերեց Վատիկանի և իսրայելցիների խաբեության պատճառով
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել
13:30
Իրանի հավաքականի խաղը անցել է լարված մթնոլորտում
Նոր Նորքի հ. 105 մանկապարտեզը 1971-ից ի վեր առաջին անգամ է հիմնանորոգվում. Տիգրան Ավինյան
13:10
Ֆրանսիան պատրաստ է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց ականազերծման համար
«Արարատցեմենտ»-ի առողջարանի օտարման գործընթացում արձանագրվել են խախտումներ
12:50
Մեծ Բրիտանիան հարստացված ուրան կմատակարարի Ուկրաինային
12:40
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Ադրբեջանը 2025 թվականին հատուկ պաշտպանական նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացրել է շուրջ 2.9 միլիարդ դոլար
Մեր ուժային կառույցների աշխատանքը կանխեց մի մեքենայի գոյություն, որի մասին վաղուց մոռացել էինք
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի խորհրդարանի անդամին է ներկայացրել հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում տարածելու օրակարգը
Կապիտալի մեծ ներհոսք կա. ԿԲ նախագահը՝ դրամի արժևորման պատճառների մասին
12:10
Իրանական նավերը սկսել են տարանցումն ԱՄՆ շրջափակման գոտիով
Ֆրանսիային վերապահվում է եվրոպական անվտանգության ապահովման «լոկոմոտիվի դեր»
11:50
Իրանի և Ռուսաստանի ԿԲ ղեկավարները Մոսկվայում քննարկում են բանկային համագործակցությունը
Լոռու մարզում որոնվում են անհետ կորած երեխաներ
Ֆիդանը Մոսկվայում կհանդիպի նաև Պուտինի օգնականների հետ
Իսկ ո՞ւր է մեր ընդդիմությունը․ բացի կեղծիք տարածելուց ուրիշ արգումենտներ չունեն․ Ավանեսյան
Գազայում պաղեստինյան խմբավորումների զենքի ճակատագրի շուրջ առայժմ պայմանավորվածություն չկա. ՀԱՄԱՍ
Արարատի մարզի բնակիչները «Ուժեղ Հայաստան»-ից պահանջել են իրենց տալ ընտրակաշառք․ ՀԿԿ նոր գաղտնալսումը
10:50
Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնումը կտևի շաբաթներ. Financial Times
Մեր քաղաքացիներն այսօր միջնորդավորված են մասնակցում պետական պարտքի գնման գործընթացին․ ֆիննախ
10:30
Ուկրաինան հույս ունի, որ Իրանի համաձայնությունից հետո ԱՄՆ-ն կվերսկսի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերը
Այսպիսի ցուցանիշ ՀՀ-ում երբեք չի գրանցվել․ մարդկանց բարեկեցությունն աճում է․ ֆինանսների նախարար
10:10
ԱՄՆ-Իրան բանակցությունների 60 օրվա ընթացքում նավերը Հորմուզի նեղուցով կանցնեն անվճար. Վենս
Մեռնող Ռուսաստանում հայերը կորուստներ են կրում. մեծ հայրենադարձության ժամանակն է
Մոսկվան ենթարկվել է անօդաչուների զանգվածային հարձակման
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը

Սեպտեմբերի 3-ին Հայաստանի սկսած իրական եվրաինտեգրման գործընթացը դե ֆակտո կանգնեցվեց. Թևան Պողոսյան

2013 թվականի սեպտեմբերին 2001 թվականից Հայաստանի սկսած իրական եվրաինտեգրման գործընթացը դե ֆակտո կանգնեցվեց կամ առնվազն լրջորեն հետ շպրտվեց: Այս մասին, այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:

Պատգամավորը իր խոսքում, մասնավորապես, ասել է. «Այո՛, 2001 թվականին ՀՀ անդամակցեց Եվրոպական Խորհրդին և ստանձնեց իր օրենսդրական դաշտը եվրոպականացնելու պարտավորություն: 2004 թվականից, միանալով Եվրոպական Նոր Հարևանության ծրագրին, Հայաստանը պարտավորվեց պետական ինստիտուտների եվրոպականցման գործընթացը խորացնել, իսկ 2008 թվականից, միանալով Արևելյան Գործընկերության ծրագրին, գնում էինք Ասոցացման և մեր տնտեսական ինստիտուտների արդիականացմանը՝ դառնալու համար 700 միլիոն բնակչություն ունեցող, որակական չափանիշներով ամենագրավիչ և ապահով շուկայի մաս:

Իսկ ինչ տեղի ունեցավ սեպտեմբերի 3-ին: Հայաստանը փաստորեն հայտարարեց, որ անցած տասնամյակի ուղին ճիշտ չէր: Այն ամենը, ինչի մասին այդքան երկար խոսել ենք, ինչի ուղղությամբ տարբեր գերատեսչություններ լավ կամ վատ, բայց աշխատել են, սխալ էր: Մինչդեռ ոչ ոք չի կարող ասել, որ արդյունքներ չունեինք: Շատ ունեինք: 2 տարի տեսնում էինք, որ ոստիկանությունը փոխվում է. դանդաղ, դժվարությամբ, բայց փոխվում է, իսկ սեպտեմբերի 3-ից հետո ունենք նորից հին ոճով ծեծեր: Տեսնում էինք, որ երբ կա համատեղ պահանջ մեր քաղաքացիների կողմից, ապա մեծ ջանքերի շնորհիվ, բայց, այնուամենայնիվ, պահանջի ձայնը լսելի էր դառնում: Իսկ հիմա կրկին նկատվում է, որ զրպարտումները և ճնշումները սկսվում են: Ու այսպես շարունակ: Դժվար չի կանխատեսել, որ վերջին տարիներին մեր երկրի թերևս ամենամեծ ձեռքբերումը, բավականին լայն բացված մամուլը, ևս երկար այսպես չի մնա:

Շատերն են ասում, թե Մաքսային միությանը միանալը զուտ տնտեսական դաշտում է և կապ չունի ու չի ունենա հասարակական-քաղաքական կյանքի ու բարեփոխումների հետ: Չեմ հավատում դրան: Անհնար է, որ չունենա: Դեռ չանդամագրված ունենք: Էլ ուր մնաց դրանից հետո չլինի:

Ես դեմ չեմ անվտանգությանը, շատ լավ հասկանում եմ խոսքը ինչի մասին է: Ես դեմ չեմ տնտեսական շահավետությանը, եթե իհարկե ինչ-որ մեկը կարողանա դա հոդաբաշխ ներկայացնել ու ապացուցել: Ես դեմ եմ հետադիմական ու դեպի ճահիճ տանող ճանապարհին: Ցավոք մենք կազմ ու պատրաստ և շատ պատրաստակամ արդեն իսկ մտել ենք այդ ճանապարհը: Ու դրանից հեռու մնալու ցանկություններ էլ առանձնապես շատ չի երևում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում