Նյու Յորքի Նորաձևության շաբաթվա ընթացքում տեղի է ունեցել բրիտանացի դիզայներ Վիկտորյա Բեքհեմի հավաքածուի ցուցադրությունը: Դիզայներին աջակցելու է եկել նրա ընտանիքը՝ ի դեմս ամուսնու՝ Դևիդի ու դստեր՝ Հարփերի, գրում է viva.ua-ն:
Արդեն երկրորդ տարին անընդմեջ փոքրիկ Հարփերը այցելում է մոր ցուցադրություններին: Ցուցադրությանը փոքրիկը կրել է սպիտակ պլիսե զգեստ: Անգամ Աննա Վինտուրը՝ ամերիկյան Vogue-ի գլխավոր խմբագիրը, չի կարողացել դիմանալ երեխայի հմայքին ու սիրել է փոքրիկին:















































