ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Հյուսիսային Կորեայի խնդիրի հարցով ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստում հայտարարել է, որ ապագայում Հյուսիսային Կորեան հնարավորություն կունենա ԱՄՆ-ին հարված հասցնելու, այդ պատճառով Միացյալ Նահանգները չեն կարող մնալ անտարբեր, հայտնում է RIA Novosti-ն:
«Սեուլի և Տոկիոյի վրա Հյուսիսային Կորեայի հարձակվելու սպառնալիքը իրական է: Միայն ժամանակի հարց է, երբ Հյուսիսային Կորեան հնարավություն կստանա ԱՄՆ-ին հարված հասցնելու։ Հաշվի առնելով այդպիսի հռետորաբանությունը, ԱՄՆ-ը չի կարող պարզապես մնալ անտարբեր»,- ասել է պետքարտուղարը:
Բացի այդ, Թիլերսոնը ավելացրել է, որ հիմքեր չկան համարելու, որ Փխենյանը կփոխի վարքագիծը ներկա պահին գործող պատժամիջոցների ռեժիմի շրջանակներում:









































