Մեքենաշինական Jaguar Land Rover ընկերությունը ծրագրում է ստեղծել 1700 աշխատատեղ Սոլիհալլ քաղաքի իր գործարանում, որը գտնվում է Բիրմինհեմի մոտակայքում: Այդ քայլը կդառնա ներդրումային ընկերության մի մասը, որը 1.5 մլրդ ֆունտ-սթեռլինգ կուղղի ավտոհսկայի արտադրանքի ընդլայմանը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
1.5 ֆունտ-սթեռլինգ կծախսվի ալյումինե մեքենաների ապագա մոդելների համակարգերի նախագծման վրա: Այդ տեսակի առաջին մեքենան կդանա միջին չափերի սեդանը, որի թողարկումը նախատեսված է 2015թ.: Այս մասին Ֆրանկֆուրտի ավտոսրահում հայտարարել է Jaguar Land Rover-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Սփեթը:
Այսպիսով՝ Մեծ Բրիտանիայում վերջին երեք տարիներին ընկերության կողմից ստեղծված աշխատատեղերի թիվը կհասնի 11 հազարի:







































