Մեծ Բրիտանիայի խորհրդարանը քննարկել է հասարակական վայրերում փարաջա կրելու արգելքը: Այս օրինագիծը պատգամավորների քննարկմանն է ներկայացրել պահպանողական կուսակցության պատգամավոր Ֆիլիպ Հոլոբունը՝ հաղորդում է Al-rtv.ru-ն:
Հիշեցնենք, որ վերջերս նման օրինագիծ է հաստատվել նաև Ֆրանսիայում: Միևնույն ժամանակ Մեծ Բրիտանիայում անցկացրած սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ բրիտանացիներն առաջարկված օրինագծի հանդեպ ավելի սառը վերաբերմունք են դրսևորել, քան ֆրանսիացիները:
Երկրի փողոցներում փարաջա կրելու արգելքին կողմ է բրիտանացիների 66%-ը, իսկ Ֆրանսիայում արգելքն աջակցում է բնակչության 80%-ը:
Իրավապաշտպանների կարծիքով՝ առաջարկվող օրինագիծը վիրավորում է հավատացյալների զգացմունքները և խախտում ազատ դավանանքի մարդու իրավունքը:











































