Sunday, 28 04 2024
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը

Ինչ ասաց Լավրովը Մոսկվայում Նալբանդյանին ու Մամեդյարովին

Մոսկվայում ավարտվել է ՌԴ արտգործնախարար Լավրովի նախաձեռնությամբ Նալբանդյան-Մամեդյարով արտգործնախարարների հանդիպումը: Հանդիպման վերաբերյալ մանրամասներ հայտնի չեն: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կողմերը մտքեր են փոխանակել կարգավորման գործընթացի շուրջ, պայմանավորվել են շարունակել շփումները: Հանդիպումից հետո նախարարներին միացել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու Անջեյ Կասպրչիկը: Հազիվ թե լայն հանրությանը ընդհանրապես հայտնի դառնան ավելի հանգամանալից մանրամասներ, եթե, իհարկե, դրանք ընդհանրապես կան:

Բանն այն է, որ Արցախյան խնդրի կարգավորման, այսպես ասած, ընդունված պատկերացումների կամ սեղանին եղած պատկերացումների շրջանակում որևէ հեռանկար ըստ էության տեսանելի չէ, և սա առավել քան ակնհայտ դարձավ ապրիլյան պատերազմով:

Չնայած տարածված այն հռետորաբանությանն ու մտայնությունը, որ խնդիրը ռազմական լուծում չունի, իրական քաղաքականության ռեժիմում բոլորի համար է հասկանալի, որ խնդիրը կարող է լուծում ունենալ հենց միայն ռազմական ճանապարհով, այսինքն՝ երբ կողմերից որևէ մեկը ռազմական պարտության մատնի մյուս կողմին: Այլապես հակամարտության բնույթը և տրամաբանությունը խորքային իմաստով այնպիսին են, որ քսանամյա գործընթացը պարզապես երկրորդ կարծիք չի թողել՝ առնվազն ևս երկու տասնամյակ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմում ընդունելի չի լինելու կարգավորման ներկայացվող որևէ փոխզիջումային տարբերակ՝ բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով:

Ըստ այդմ՝ մնում է, որ հակամարտությունը կարգավորվի կամ, այլ կերպ ասած, ավարտվի կողմերից որևէ մեկի հաղթանակով և մյուսի պարտությամբ: Ըստ էության, հակամարտության կարգավորում ասվածը նշանակում է հենց ավարտ, այսինքն՝ գործընթացի ավարտ:

Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ ռազմական տարբերակով ավարտ կամ կարգավորում անհնար է, քանի որ կողմերը ի վիճակի չեն միմյանց հաղթել կամ պարտության մատնել, առավել ևս այն կողմը, որին չի գոհացնում ներկայիս ստատուս քվոն՝ Ադրբեջանը: Այսպիսով, ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ խնդիրը լուծում չունի, ավարտի տարբերակ չունի, և կամ պետք է հասնել արձանագրման, որ այն վաղուց ավարտված է, և ավարտը հենց ներկայիս ստատուս քվոն է, կամ պետք է գտնել, այսպես ասած, շարունակության որևէ ֆորմատ, որևէ տարբերակ, որով այն կշարունակվի «չկարգավորվածության», բայց միաժամանակ նաև ռազմական լայնածավալ բախումներ թույլ չտալու պայմաններում:

Սա, իհարկե, ամենևին էլ լավագույն, առավել ևս իդեալական տարբերակը չէ, սակայն ուզենք թե ոչ՝ այլ տարբերակ չկա, և առավելագույնը, որին իրատեսական կարող է լինել հասնել, առաջնագծում կորուստների ծավալի էական նվազեցումն է: Դրան հասնելու տարբերակը առաջին հերթին հայկական պաշտպանական կարողությունների շարունակական կատարելագործումն է, իսկ մյուսը՝ դիվանագիտական ասպարեզում քսանամյա տրամաբանության հետևողական փոփոխությունը կամ փոփոխությանն ուղղված հետևողական քաղաքականության իրականացումը: Թեկուզ համեմատական կայունության և խաղաղության հասնելու, պահելու կամ ամրապնդելու գործնական այլ տարբերակ չկա:

Մնացյալ հանգրվանները՝ հայկական կողմի որևէ մակարդակի մասնակցությամբ հանդիպումները, շփումները, պետք է ենթակա լինեն հենց այդ տրամաբանությանը կամ չլինեն ընդհանրապես: Հակառակ պարագայում դրանք ենթակա են լինելու ապակայունացման տրամաբանությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում