ԱՄՆ նախկին փոխնագահ Սառա Փեյլինը, որը համարվում է նաև Հանրապետական կուսակցության կողմից առաջադրվելիք հավանական թեկնածուներից մեկը, երեկ միացել է բայքերների արշավին և Harley Davidson մոտոցիկլով շրջել է մայրաքաղաք Վաշինգթոնում:
Բայքերների մոտոերթը նվիրված էր մայիսի 29-ին այդ երկրում նշվող Հիշատակի օրվան: Այդ օրը ԱՄՆ-ում հիշում են պատերազմների զոհերին և գերիներին: «Ավելի լավ միջոց չկա տեսնելու DC-ն (Վաշինգթոնի վարչական շրջանը.– 1in.am), քան Հարլեյի նստատեղից»,- ասել է Փեյլինը:
Սակայն Rolling Thunder կազմակերպության ոչ բոլոր մասնակիցներն են կողմ եղել, որ Փեյլինը մասնակցի այս միջոցառմանը, քանի որ ավանդաբար այն կապված չի եղել քաղաքականության հետ, իսկ Փեյլինի հայտնվելն ավելորդ ուշադրություն է գրավել Rolling Thunder-ի կողմից կազմակերպված միջոցառմանը:
Հիշեցնենք, որ 2008 թ. նախագահական ընտրությունների ժամանակ Սառա Փեյլինն առաջադրվել էր որպես փոխնախագահի թեկնածու` զույգով հանդես գալով նախագահի թեկնածու Ջոն Մաքքեյնի հետ:











































