Դելիում դատարանն արագացված ընթացակարգով այսօր մեղավոր է ճանաչել 4 տղամարդու՝ 2012 թ. դեկտեմբերին 23-ամյա աղջկա խմբակային բռնաբարության ու սպանության համար, հաղորդում է հնդկական NDTV հեռուստաալիքը:
Տղամարդկանց մահապատիժ է սպառնում: Ավելի վաղ նրանք հրաժարվել էին իրենց մեղավոր ճանաչել: Սպանվածի հայրը հայտարարել է, որ եթե «նրանց մահվան չդատապարտեն, ապա դա ամոթ կլինի ամբողջ երկրի համար»:
6 տղամարդիկ դեկտեմբերի 16-ին ավտոբուսում բռնաբարել ու դաժանորեն ծեծել էին 23-ամյա ուսանողուհի Ջոտի Սինգհին: Ավելի ուշ աղջիկը ստացած վնասվածքներից մահացել էր Սինգապուրի հիվանդանոցներից մեկում:
Տղամարդկանցից մեկը կախվել էր բանտախցում, իսկ մյուսը, որն անչափահաս է, դատապարտվել է երեք տարվա ազատազրկման։
Հնդկաստանի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել կանանց բռնաբարության դեմ բողոքի զանգվածային ցույցեր, որոնք ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով:









































