ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Փասադենա քաղաքում շարունակվում են 5-ամյա Արամազդ Անդրեասյանի որոնումները, որին վերջին անգամ հարազատները տեսել են երեքշաբթի: Այս մասին հաղորդում է NBC Los Angeles-ը:
Երեխայի հորը՝ Հարավային Փասադենայի բնակիչ Արամազդ Անդրեասյան ավագին, ոստիկանությունն ազատ է արձակել, որին ավելի վաղ ձերբակալել էր: Արամազդին գտել էին անգիտակից վիճակում՝ իր մեքենայից ոչ հեռու, իսկ փոքրիկը նրա հետ չի եղել։ 35-ամյա տղամարդուն ձերբակալել էին երեխայի առևանգման կասկածանքով: Տեղեկատվության համաձայն՝ նրան ազատ են արձաակել ոչ բավարար ապացույցների պատճառով:
Ոստիկանությունն ականատեսների է փնտրում և չի բացառել, որ երեխայի հորը կարող են կրկին ձերբակալել, եթե հավելյալ տեղեկատվություն հայտնվի: Անդրեասյանի փաստաբանը NBC4-ին հայտնել է, որ իր պաշտպանյալի տանն իրավապահները խուզարկություն են անցկացրել, բայց ոչինչ չեն հայտնաբերել:
Նշենք, որ Արամազդ Անդրեասյանի ծնողներն ամուսնալուծված են:











































