Կատալոնական «Բարսելոնա»-ի ղեկավարները պատրաստ են աշխատանք առաջարկել թիմի նախկին գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովային: Այդ մասին հայտնում է Goal. com-ը:
Ավելի հավանական է, որ մասնագետը սկաուտի աշխատանք ստանա: Վիլանովան երիտասարդական ֆուտբոլում աշխատանքի հարուստ փորձ ունի:
Հիշեցնենք` մասանգետը լքել է «Բարսելոնա»-ի գլխավոր մարզչի պաշտոնը` առողջական վիճակի վատթարացման պատճառով:






































