Sunday, 14 06 2026
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ

Պաշտոնական. Տեղի է ունեցել Նախագահի 2010 թվականի մրցանակի շնորհման արարողությունը

Այսօր ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հանրապետության Նախագահի 2010 թվականի մրցանակի շնորհման արարողությունը: Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնել է մրցանակներն ու շնորհավորել մրցանակակիրներին` ընդգծելով, որ նրանց գիտական և ստեղծագործական ձեռքբերումները, մեծ հաշվով, մեր երկրի ու ժողովրդի ձեռքբերումներն են: Իր շնորհավորական խոսքում Նախագահը, մասնավորապես, նշել է.

«Ինձ համար ակնհայտ է, որ մրցանակներն ավելի շատ պետք են ոչ թե ստացողներին, այլ Հայաստանի հանրությանը: Արժանավոր գործերի ու մարդկանց մասին մեր հասարակության լայն շերտերը պետք է իմանան առաջին հերթին բարձր գնահատականների շնորհիվ: Մրցանակներով մենք, իբրև պետություն և հասարակություն, ի ցույց ենք դնում և վերահաստատում մեր չափանիշները, ակնկալիքները, արժեքային մեր համակարգը:

Մենք քաջ գիտակցում ենք, որ գիտնականը կամ արվեստագետը մրցանակ ստանում է կոնկրետ գործի համար, բայց որպեսզի նա այդ գործն անի, նրանից երբեմն պահանջվում է մի ամբողջ կյանք: Նա այդ թռիչքին մասնագիտորեն և հոգեբանորեն պատրաստվում է երկար ու ձիգ տարիներ, ապրում` որոնումների, հիասթափության ու ոգևորության բազում պահեր:

Իհարկե, մենք այսօր ունենք երիտասարդ մրցանակակիրներ, որոնց համար նման շատ պահեր դեռ առջևում են: Սրտանց շնորհավորելով մեր երիտասարդներին` կցանկանայի նրանց հիշեցնել, որ երիտասարդական մրցանակները ողջ աշխարհում, որպես կանոն, հույսի մրցանակներ են և ինչ-որ տեղ կանխավճար են այն գործերի համար, որ ապագայում նրանք կարող են և պետք է ստեղծեն: Այսուհետև դուք, որպես մրցանակակիրներ, լինելու եք ավելի մեծ ուշադրության կենտրոնում, իսկ դա ենթադրում է ավելի մեծ պատասխանատվություն: Պետք է նաև նշեմ, որ ուրախ եմ, որ Հանրապետության Նախագահի մրցանակի երկարամյա բարեկամ «Պողոսյան» հիմնադրամն այսօր ներկայացված է այդ ընտանիքի երիտասարդ սերնդով և ուզում եմ ողջունել Ռոբերտո Պողոսյանին՝ որպես իր ավագ սերնդի գործն արժանապատվորեն շարունակողի:

Ժամանակի սղությունն ինձ հնարավորություն չի տալիս մեկ առ մեկ նշել մրցանակի արժանացած բոլոր գործերի ու նրանց հեղինակների արժանիքները, բայց նաև չեմ կարող հատուկ չանդրադառնալ քաղաքական կարևորություն և հնչեղություն ունեցող գործերին: Խոսքս հատկապես Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված և ժխտողականությանը հիմնավոր հակահարված տվող աշխատանքների` միջազգային մեծ ճանաչում ունեցող ցեղասպանագետ Իսրայել Չերնիի գործունեության, Ռեյմոն Գևորգյանի` Հայոց ցեղասպանության պատմության գիտական ուսումնասիրության և Արգամ Այվազյանի «Նախիջևանի վիմագրական ժառանգությունը» վեցհատորյակի մասին է:

Սիրելի՛ արվեստագետներ և գիտնականներ,
Մենք ուրախ ենք ձեր հաջողությունների համար, մենք հպարտ ենք դրանցով: Կրկին շնորհավորում եմ ձեզ և մաղթում նոր նվաճումներ: Նախ և առաջ ձեզնով է, որ մենք այսօր ապրող, զարգացող ժամանակակից ժողովուրդ ենք և ձեզնով ու ձեր գործերով օր օրի, կաթիլ-կաթիլ դառնալու ենք ավելի լավը»:

***

Սերժ Սարգսյանի հրամանագրերով Հանրապետության Նախագահի 2010 թվականի մրցանակին են արժանացել.

Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած Ռեյմոն (Հարություն) Գևորգյանը (Ֆրանսիա)` Հայոց ցեղասպանության պատմության գիտական ուսումնասիրության համար և Իսրայել Վ. Չերնին (Իսրայել)` Հայոց ցեղասպանության հիմնահարցի ուսումնասիրության, միջազգային ճանաչման, ինչպես նաև ժխտողականության խնդրի ուղղությամբ կատարած ծավալուն և արժեքավոր հետազոտությունների համար,

Բնական գիտությունների զարգացման բնագավառում՝ Մարտին Գրիգորյանը և Արծրուն Սարգսյանը` «Ոչ գծային մոտարկումներ և Ֆուրիեի գործակիցներ» գիտական հոդվածների շարքի համար,

Տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում՝ Հարություն Թերզյանը` «Էլեկտրամեխանիկական համակարգերի մոդելավորում. թվային մեթոդներ և լուծումներ» (անգլերեն) մենագրության համար,

Արվեստի բնագավառում՝ Հարություն Խաչատրյանը, Միքայել Ստամբոլցյանը, Ռուբեն Խաչատրյանը, Վրեժ Պետրոսյանը, Կարեն Ծատուրյանը` «Սահման» ֆիլմի համար,

Բժշկագիտության բնագավառում` Անդրանիկ Պետրոսյանը, Արմեն Վարդանյանը` «Աչքի ցանցենու պաշտպանական համակարգում տաուրինի և տաուրետի դերի բացահայտումը» աշխատանքի համար,

Ֆիզիկայի զարգացման բնագավառում՝ Արմեն Ներսեսյանը, Տիգրան Հակոբյանը, Վադիմ Օհանյանը, Վահագն Եղիկյանը` «Կոնդենսացված միջավայրերի ֆիզիկային առնչվող քվանտային մեխանիկայի խնդիրների ուսումնասիրություն» գիտական հոդվածների շարքի համար.

Գրականության բնագավառում՝ Վարդան (Սլավիկ) Հակոբյանը` «Պոեմ իմ մասին կամ` 24-ն անց 81 րոպե» պոեմի համար.

Հումանիտար գիտությունների զարգացման բնագավառում` Արգամ Այվազյանը` «Նախիջևանի վիմագրական ժառանգությունը» վեցհատորյակի Դ, Ե, Զ հատորների համար:

***
Հանրապետության Նախագահի 2010 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել.

Կերպարվեստի և կինոյի բնագավառում՝ Վահե Հակոբյանին` ինքնադիմանկարների շարքի համար և Սարգիս Բաբայանին` «Շարք Աստվածաշնչից» քանդակների շարքի համար:

Գրականության բնագավառում` Լիլիթ Կարապետյանին` «Նորից երկուշաբթի», «-…-Չգիտեմ», «Կոր պատմվածք», «Հենակով ստվերներ», «Մենախոսություն երկու ձայնով» պատմվածքների համար և Հարություն Հովակիմյանին` «Երբ մենք չաղոթեցինք» բանաստեղծությունների ժողովածուի համար:

Դասական երաժշտության բնագավառում «Գործիքային կատարում» անվանակարգում Հանրապետության Նախագահի 2010 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել` Արմեն Մանասյանին (դաշնամուր)`լավագույն կատարման համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում