Wednesday, 17 06 2026
Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան միշտ կարողացել են փոխընդունելի լուծումներ գտնել
Մաֆիան ամորձատվում է. Քոչարյանը պետք է դատվի պետական դավաճանության համար
18:30
Իրանի հետ համաձայնագիրը կարող է ռմբակոծություններով փոխարինվել. Թրամփ
Ռուսաստանի հայտարարությունը տնտեսական սահմանափակումների հիմքերի վերաբերյալ՝ հետքայլ էր
Ռոբերտ Քոչարյանը զրկվել է անձեռնմխելիությունից
Մենք ենք, մեր լեռները
17:50
Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովը շատ կարևոր է համագործակցության զարգացման համար. գլխավոր քարտուղար
Ընտրակաշառք է բաժանվել արտաքին ուժերի օգնությամբ, որոնք շահագրգռված են, որ տարածաշրջանը պայթի
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
Եկեղեցի են սարքում հայաթում, վրան դնում իրենց քեռու կնոջ անումը ու դեռ մե՞զ են մեղադրում․ Փաշինյան
Հաքան Ֆիդանը Եգիպտոսի և Պակիստանի արտգործնախարարների հետ քննարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հեռանկարները
Ձայները կեղծվե՞լ են, իսկ դուք տանը վեր ընկած քյաբաբ եք ուտո՞ւմ․ բա դուրս եկե՛ք հրապարակներ․ վարչապետ
Մեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումը․ ԿԳՄՍՆ
Գնալու եմ քրեաօլիգարխիան ջարդուփշուր անելու․ համաձայն չեք, հեղափոխություն արե՛ք․ վարչապետ
17:10
ԱՄՆ ռազմաօդային ուժերը հերթական նավին են հարվածել Խաղաղ օվկիանոսում. կա 1 զոհ
Ջախջախելու եմ իրենց բնում Քոչարյանին, կալուգացուն և բելառուսամետ օլիգարխին․ Փաշինյան
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Հաքան Ֆիդանը Մոսկվայում հանդիպել է Սերգեյ Շոյգուի հետ
Դավիթ Ղազինյանը զրկվել է անձեռնմխելիությունից
16:30
Իրան-ԱՄՆ համաձայնագիրը ոչ թե վերջնակետ է, այլ սկիզբ. Վան Ի
«Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը կանցկացվի հունիսի 17-25-ը
16:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ին ավելի քան 1 միլիարդ դոլար է հատկացնում մարդասիրական օգնության համար
Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրերի օրվա կապակցությամբ
Ղազախստանը ԱԲ զարգացման համաձայնագիր է կնքել NVIDIA-ի և Firebird-ի հետ
«Արարատցեմենտ»-ի գույքային գործարքներում նախկինում նույնպես արձանագրվել են խախտումներ
15:30
Արաղչին Լավրովին ծանոթացրել է Իրանի և ԱՄՆ-ի հուշագրի մանրամասների հետ
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը
15:10
Սթարմերը քննադատել է ռուսական ֆրեգատի կողմից բրիտանական զբոսանավի ուղղությամբ կրակոցների արձակումը
Քրեաօլիգարխիայից Հայաստանի անվտանգության սպառնալիքները հաղթահարվա՞ծ են
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»

«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» շարժման նամակ-պահանջագիրը

«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» շարժման նախաձեռնող խումբը բաց նամակով դիմել է Երեւանի քաղաքապետ՝ պրն. Տ. Մարգարյանին, ՀՀ մշակույթի նախարար՝ տկն. Հ. Պողոսյանին, ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետ՝ պրն. Ե. Զախարյանին, ՀՀ գլխավոր դատախազ՝ պրն. Ա. Հովսեփյանին և ՀՀ ոստիկանության պետ` պրն. Վ. Գասպարյանին:

Նամակում մասնավորապես ասվում է. «Ձեզ բոլորիդ քաջ հայտնի է, որ 2013 թ. հունվարի 1-ից ցայսօր հանրապետության զանգվածային բոլոր լրատվամիջոցներով ու նաեւ Ձեզ հասցեագրված բազմաթիվ նամակ-ուղերձներով իրազեկվել ու բողոքարկվել է Երեւանի Մաշտոցի պողոտայի վրա գտնվող և հանրապետական հուշարձանների շարքում դասվող Ծածկած շուկան սեփականատիրոջ կողմից բարբարոսաբար վնասելու մասին: Ձեզ հայտնի է նաեւ, որ Ծածկած շուկայի սեփականատերը երկու անգամ տուգանվելուց հետո անգամ չի անսացել պետական ատյանների հրահանգներին ու ոչ միայն համառորեն շարունակել է ապօրինի վերակառուցումը, այլև հայտարարել, որ սույն թվականի սեպտեմբերի կեսին ամենայն շուքով ու հանդիսությամբ կազմակերպելու է ապօրինի շինությունը շահագործման հանձնելու արարողությունը:

Փաստորեն`ձեր աչքի առաջ տեղի է ունենում հանրապետական հուշարձանը դիտավորյալ կերպով վնասելու հրապարակային գործողություն, ինչը ՀՀ քրեական օրենսգրքի 264 հոդվածով նախատեսված հանցագործություն է, մինչդեռ դուք անգործության եք մատնվել և ըստ էության նպաստում եք այդ հանցագործությունը ավարտին հասցնելու գործին` վերածվելով հանցակիցների:

Վերը նշվածի հաշվառմամբ ձեզանից ակնկալում ենք պատասխաններ ստանալ հետևյալ հարցերին.

1. Ինչո՞ւ կրկնակի տուգանքից հետո անգամ չկանխվեց հանրապետական հուշարձան Ծածկած շուկայի ապօրինի վերակառուցումն ու վնասումը:

2. Ինչու մինչ օրս քայլեր չեն ձեռնարկվում հանրապետական հուշարձանը վնասելու ձևով քրեական հանցագործություն կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

3. Ի՞նչ իրավական հիմքերի վրա է Ծածկած շուկայի կառուցապատողին իրավունք վերապահվելու շահագործման հանձնել իր անշարժ գույքը հանրային սպասարկման նպատակով, եթե այն հիմնովին վերակառուցվել է առանց սահմանված կարգով համաձայնեցված ու հաստատված ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի, առանց շինթույլտվության. առանց շինարարության որակի տեխնիկական ու հեղինակային վերահսկողության ապահովման:

3. Պետական լիազոր մարմինների ո՞ր պաշտոնյաներն են, որ պետք է վավերացնեն ապօրինի վերակառույցի շինարարության ավարտական ակտը, եթե առկա չեն շինթույլտվության հիմքերը:

4. Հնարավոր է արդյոք, որ ՀՀ անշարժ գույքի պետական կադաստրը փաստագրի ու օրինականացնի այլակերպված պատմամշակութային հուշարձանը առանց վերակառուցումը փաստարկող ավարտական ակտի:

5. Եվ, վերջապես, գիտակցում են արդյո՞ք ծածկած շուկայի բարբարոսության գործառույթում ներգրավված ու դեռ ներգրավվող պաշտոնյաները, որ այս ամենը չի մոռացվելու ու վաղ թե ուշ նրանք բոլորը հայտնվելու են արդարադատության առջև՝ հատուցելու համար ազգային մշակույթին հասցված նյութական ու բարոյական վնասը:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում