Սառը արկտիկակական ամռանից հետո օվկիանոսի սառցադաշտի մակերեսը 60 տոկոսով ավելացել է՝ 1 մլն մղոն քառակուսիով գերազանցելով անցած տարվա ցուցանիշը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Սառցաշերտն ընդլայնվել է այն բանից հետո, երբ 2012-ին գրանցվել էին դրա մակերեսի ռեկորդային ցածր ցուցանիշներ: Դրանից 6 տարի առաջ, BBC-ի կանխատեսմամբ, գլոբալ տաքացումը 2013-ի ամառն Արկտիկան առանց սառույցի պետք է թողներ:
Հայտնի գիտնականներից ոմանք ենթադրում են, որ աշխարհը մոտենում է սառեցման շրջանին, որը չի ավարտվի մինչ այս հարյուրամյակի կեսերը: Այդ գործընթացը հակասում է սպառնացող աղետալի տաքացման համակարգչային կանխատեսումներին:
Ամերիկացի պրոֆեսոր Ջուդիտ Քարին կարծում է, որ սառույցի «վարքը» առաջիկա 5 տարիներին կարևոր կլինի ինչպես կլիման հասկանալու, այնպես էլ ապագա քաղաքականության համար: «Արկտիկական սառույցը ցուցիչ է, որին պետք է հետևել»,-ասել է նա:







































