Ժնևում քիմիական զենքի հարցով անցկացվում է համաժողով: Հրավիրյալների թվում են օգոստոսին Սիրիայի Գուտա քաղաքի շրջանում հարձակման ականատեսները, որտեղ, Սպիտակ տան կարծիքով, կառավարական ուժերը կիրառել են արգելված զարին գազ: Սակայն անկախ փորձագետները պնդում են, որ, ըստ ապացույցների, հարձակման հետևում կանգնած է ընդդիմությունը:
ԱՄՆ-ը իրավունք չունի հարձակվել Սիրիայի վրա՝ վստահ է ամերիկացի իրավաբան և Սադամ Հուսեյնի նախկին փաստաբան Քերթիս Դոբլերը:
«Միջազգային իրավունքը թույլ չի տալիս որևէ պետության ռազմական ուժ կիրառել մեկ այլ պետության դեմ, երբ տվյալ երկիրը առաջինը չի հարձակվում կամ չի համապատասխանում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևին: Այսպիսով՝ Սիրիայի վրա զինված հարձակումը միջազգային նորմերի լուրջ խախտում կլինի»,- ասել է նա:
Ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Ֆրանսիան Բաշար Ասադին քիմիական զենք օգտագործելու մեջ մեղադրելու հիմքեր չունեն՝ շարունակում է փաստաբանը: Նա պնդում է, որ դիտել է դրա վերաբերյալ մոտ 200 տեսագրություն, սակայն ավելի շատ հակված է կարծելու, որ դրանք կեղծված են՝ հաղորդում է Vesti.ru-ն:









































