Ռուսաստանի «Тройки Диалог» ներդրումային ընկերությունը պատրաստվում է շահույթի 50%-ը բոնուսներ վճարել իր աշխատակիցներին։ Այս մասին հայտարարել է ընկերության տնօրեն Ռուբեն Վարդանյանը։
Ընկերությունը վերջերս պայմանագիր է ստորագրել «Сбербанк»-ի հետ, ըստ որի՝ «Тройки Диалог»-ը դառնալու է «Сбербанк»-ի ներդրումային ստորաբաժանումը։ Գործարքը տեղի կունենա 2 փուլով՝ առաջիկա 3 տարիներին։ Առաջին փուլը կավարտվի այս տարվա հոկտեմբերին։
Երկրորդ փուլը կիրականացվի 2011-2013 թթ. շահույթի հիման վրա։ «Сбербанк»-ում նախատեսում են, որ «Тройки Диалог»-ի տարեկան շահույթը կկազմի միջինը 173 մլն դոլար։