Սաուդյան Արաբիան Ասադի զորքերի դեմ կռվելու համար Սիրիա է ուղարկել մոտ 1300 մահապարտ բանտարկյալների: Ինչպես գրում է USA Today-ը, դեռևս այս տարվա ապրիլին Սաուդյան Արաբիայի ՆԳՆ-ն առաջարկել էր 1239 մահապարտ բանտարկյալների ներում շնորհել և ամսակայն դրամական վճար հատկացնել նրանց ընտանիքներին՝ Սիրիայում մարտական գործողություններին մասնակցելու դիմաց:
Պարբերականը նշում է, որ Ասադի ռեժիմի դեմ պայքարի ուղարկված բանտարկյալների շարքում կան Աֆղանստանի, Եգիպտոսի, Իրաքի, Հորդանանի, Պակիստանի, Սոմալիի, Սուդանի, Սիրիայի, Քուվեյթի ու Եմենի քաղաքացիներ:
Նրանք բոլորը Սաուդյան Արաբիայում դատապարտվել են մահապատժի՝ սպանությունների, բռնաբարության և թմրանյութերի տարածման համար:







































