«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ վերջին օրերին ԲՀԿ-ում հրահանգ է տրվել` ԱԺ-ում ելույթների ժամանակ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին չքծնել: Ու, չնայած դրան, ԲՀԿ գործարար մասը շարունակում է անհարմար դրության մեջ դնել ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելուց հրաժարված կուսակցական ղեկավարությանը:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է այս տեղեկությունը ճշտել ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանից, սակայն վերջինս ասել է, թե ԲՀԿ-ում նման որոշում չի կայացվել.
«Ճիշտն ասած, զարմանում եմ հարցադրման անհրաժեշտության ծագման առիթով, որովհետև ԲՀԿ-ում ընդունված չէ, մեղմ ասած, առաջնորդվել քծնանքով, դա մեկ, երկրորդն էլ՝ մենք մեր քննարկումների ժամանակ անդրադառնում ենք սկզբունքային, բովանդակային, օրենսդրական հարցերին, քաղաքական կուրսին և այլն: Իսկ քաղաքական պահվածքը յուրաքանչյուրի համար ձևավորված է»:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:








































