Ադրբեջանում մաքսատան աշխատակիցները կանխել են Իրանից իրենց երկիր թմրանյութի ներկրման փորձը: Այս մասին հաղորդում է Trend-ը:
Աստարայի ուղևորային տրանսպորտի մաքսային բաժնում քննության է ենթարկվել Saman LX մակնիշի՝ 69 B 898-10 պետհամարանիշներով ավտոմեքենան: Այն վարել է Իրանի քաղաքացի Զարիֆի Էդրիս Հուսեյնին: Այնտեղ է գտնվել նաև ուղևոր, Իրանի քաղաքացի Նասիրի Մուհամմեդ Ֆեյզոլահը: Ավտոմեքենայի վառելանյութի բակում մեծ քանակությամբ թմրանյութեր են հայտնաբերվել՝ ընդհանուր 10 կգ 80 գրամ քաշով: Դրանք տեղավորված են եղել 15 պլաստիկե փաթեթներում, հաղորդում է Ադրբեջանի մաքսային կոմիտեն:
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ Իրանի քաղաքացի Զարիֆի Էդրիս Հոսեյնին, ով նախապես հանցավոր պայմանավորվածության մեջ էր մտել Իրանի Սագեզ քաղաքում բնակվող Նասիրի Մուհամմեդ Ֆեյզոլահի և այլ անհայտ անձանց հետ, փորձել է մաքսայինով անցկացնել վերոնշյալ թմրանյութերը:
Օպերատիվ միջոցառումների արդյունքում վերոնշյալ անձինք ձերբակալվել են՝ որպես կասկածյալներ:









































