Ոճային կինն ու հանրահայտ բրիտանացի դիզայները Նյու Յորքում կայացած Նորաձևության շաբաթի ժամանակ ներկայացրել է «գարուն-ամառ» հավաքածուն:
Վիկտորյա Բեքհեմը ներկայացրել է իր Victoria Beckham բրենդի նոր հավաքածուն: Այն արդեն դարձել է ամենաքննարկվողներից մեկը, իսկ Վիկտորյան արժանացել է NFW-ի «ոճի սրբաբատկեր» ոչ պաշտոնական տիտղոսին:
Ցուցադրության ավարտից հետո Վիկին ավանդաբար դուրս է եկել շոուի հյուրերի մոտ: Գեղեցկուհին սպիտակ ազատ վերնաշապիկ է կրել և լայն ու կարճ տաբատ: Դիզայների կերպարը լրացրել են սև կոշիկներն ու հաճելի ժպիտը:













































