Իտալիայում խորհրդարանի սենատի հատուկ հանձնաժողովն առաջին նիստն է գումարել՝ նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին սենատորի լիազորություններից զրկելու հետ կապված՝ Mediaset-ի գործով մեղադրական դատավճռի պատճառով: Այս մասին հաղորդում է Tgcom24-ը:
2013-ի փետրվարին խորհրդարանական ընտրությունների արդյունքում Բեռլուսկոնին սենատոր է դարձել, իսկ սույն թվականի օգոստոսին նրան 4 տարվա ազատազրկման են դատապարտել՝ Mediaset հոլդինգում ֆինանսական մեքենայությունների հետ կապված:
Ըստ Իտալիայում 2012-ին ընդունված օրենքի՝ ավելի քան 2 տարի ժամկետով դատապարտված անձանց արգելվում է այս կամ այն պաշտոնում առաջադրվել կամ քաղաքականությամբ զբաղվել: Սակայն Բեռլուսկոնիի փաստաբանները պնդում են, որ դա խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ ազատ ընտրությունների վերաբերյալ արձանագրությունը:









































