Ֆրանսիայի նախագահական ընտրությունների թեկնածու Մարին Լե Պենը, որը ներկայացնում է «Ազգային ճակատ» կուսակցությունը, իր մրցակցին, «Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնին թուլամորթ է անվանել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Պա դե Կալե դեպարտամենտում Մարին Լե Պենը հայտարարել է, որ ամենամեղմ ձևով ասած Մակրոնը թուլամորթ է, քանի որ չգիտի՝ ինչպես լուծել ահաբեկչության հարցը: Լե Պենը հայտարարել է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում պատրաստվում է հանրության ուշադրությունը գրավել այս և մի շարք այլ կարևոր թեմաների վրա:
Հիշեցնենք, որ ընտրությունների առաջին փուլում Մակրոնը հավաքել է ձայների 23.75 տոկոսը, իսկ Լե Պենը՝ 21.53 տոկոսը:











































