Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

«Մաքսային միությանն անդամակցելը չի հակասում Հայաստանի Սահմանադրությանը»

Այն բանից հետո, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում իր գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ Հայաստանը պատրաստվում է անդամակցել Մաքսային միությանը, մի շարք քաղաքական գործիչներ, ինչպես նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, հայտարարեցին, որ դա կհակասի ՀՀ Սահմանադրությանը: «Մաքսային միությանը միանալ նշանակում է վերադարձ նորացված կայսերական համակարգ։ Մենք այս գործընթացը գնահատում ենք իբրև հակասահմանադրական քայլ, քանզի ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածը հռչակում է, որ «Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն է», իսկ ՀՀ Սահմանադրության 114-րդ հոդվածի համաձայն` «Սահմանադրության 1-ին, 2-րդ և 114-րդ հոդվածները փոփոխման ենթակա չեն», -ասված էր կուսակցության տարածած հայտարարության մեջ։

Սակայն որքան էլ առանձին կուսակցություններ պնդեն,որ սա հակասահմանադրական է, և որ այս քայլով ոտնահարվում է ՀՀ սահմանադրութունը, իշխանությունը փաստացիորեն կարող է «ապացուցել», որ հակասահմանադրական և ոչ մի քայլ այս որոշման մեջ չկա:

Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ Վարդան Այվազյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Մաքսային միությանն անդամագրվելը ոչ մի կերպ չի հակասում ՀՀ Սահմանադրությանը:

Մենք մեջբերեցինք ինքնիշխանությունը կորցնելու վերաբերյալ հիմնավորումները, ինչին ի պատասխան՝ Վ․ Այվազյանն ասաց. «Սա չի հակասում: Ես չգիտեմ՝ ինչ տեսակ պայմանագիր է լինելու։ Եթե միջազգային պայմանագրի տեսքով լինի, ապա այն Ազգային ժողովը պետք է վավերացնի, ու նոր ուժի մեջ մտնի, բայց սա ինքնիշխանության հետ կապ չունի: Սա ոչ մի կետով չի հակասում ՀՀ Սահմանադրությանը: «Ինքնիշխանություն» նշանակում է պետության գերակայությունը երկրի ներսում և անկախությունն արտաքին հարաբերություններում: Նախագահը պետության անունից գործարք է կնքում ընդամենը։ Սա, հակառակը, վկայում է ինքնիշխանության մասին»:

Եվ չնայած, որ Հայաստանում անվստահություն կա բոլոր, այդ թվում նաև Սահմանադրական դատարանի նկատմամբ, դժվար է պատկերացնել, թե Ազգային ժողովի մեծամասնությունը կգիտակցի և կընդունի, որ անդամագրվելով Մաքսային միությանը՝ Հայաստանը կկորցնի իր ինքնիշխանությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում