Sunday, 14 06 2026
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ
22:50
Էլվիսը չի մոռացվել․ նրա երգերը նորից հնչում են
Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում
22:30
Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի վաղը․ Թրամփ
ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ
22:10
Ե՞րբ է լինելու ամենակարճ գիշերը
102-րդ ռազմաբազան կդառնար գոյաբանական սպառնալիք, եթե Ռուսաստանը Ուկրաինայում չջախջախվեր
21:50
100 Airbus A380 ինքնաթիռի զանգվածին համարժեք ամպ
Պուտինը չի ճանաչի ընտրության արդյունքները մեկ դեպքում՝ եթե փողոցում հայտնվի կրիտիկական զանգված
21:30
Ուրանում 1 օրը տևում է 21 տարի
Եթե ԲՀԿ-ն անցնի ԱԺ, գործադիրը կաղ բադի է նմանվելու. նոր ընտրությունների կարիք կառաջանա
21:09
Արիանա Գրանդեն ընդդեմ Սպիտակ տանը
Մերձավոր Արևելքի բարդ խճանկարում «հայաստանյան գուներանգ» կա՞
20:50
Արեգակի հզոր հարվածը վրիպել է․ Երկիրը խուսափել է գեոմագնիսական փոթորիկից
NASA-ն կկրի Prada. Տիեզերագնացների համար ստեղծվել է հագուստ
20:30
Mario-ի նոր ֆիլմը՝ 1 միլիարդանոց հաջողություն
20:20
Լոնդոնում շուտով կհայտնվեն ռոբոտաքսիներ
20:10
Նոր սկանդալ P. Diddy-ի շուրջ․ ռեփերին մեղադրում են անչափահասի նկատմամբ բռնության մեջ
20:00
OpenAI-ը հայտ է ներկայացրել իր բաժնետոմսերի հրապարակային առաջարկի համար՝ հետևելով Anthropic-ին
19:50
Թեյլոր Սվիֆթը դարձել է ամենաերիտասարդ կինը, որն ընդգրկվել է Երգահանների փառքի սրահում
19:40
Volkswagen-ը զանգվածային կրճատումներ կիրականացնի
19:30
Երկրին մոտենում է գեոմագնիսական փոթորիկ
19:20
Մասկը ցանկանում է տիեզերքում ստեղծել 1 մլն AI-արբանյակներից բաղկացած ցանց
Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Բելառուս

Դավիթ Հարությունյանն առաջարկում է խստացնել սեռական բնույթի հանցագործությունների դեմ պայքարը

Աշխարհում կտրուկ աճել են սեռական ազատության ու անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները: Սեպտեմբերի 9-ին ԱԺ աշնանային նստաշրջանի առաջին նիստի ժամանակ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը նշեց, որ 2012-ին նախորդ տարվա համեմատ նշված բնույթի հանցագործությունները 34-ով ավելացել են. եթե 2011-ին դրանց թիվը 71 էր, ապա 2012-ին՝ 105, իսկ 2013-ի առաջին կիսամյակում հանցագործությունների թիվը հասել է 159-ի, այսինքն՝ 50 տոկոսով ավելի նախորդ տարվա համեմատ:

Հարությունյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի հիմքը հենց այս ցուցանիշներն են:

«Բավական լուրջ աշխատանք ենք կատարել ՀԿ-ների, հոգեբանների, փաստաբանների, իրավաբանների, միջազգային կառույցների հետ, փորձ է արվել մի շարք այլ հարցերի ևս անդրադառնալ: Չնայած այս նախագծի կարևորությանը՝ պիտի նշեմ, որ սա ընդամենը պայքարի մի հատվածն է արտացոլում»,- ասաց նա:

Հարությունյանը նշեց, որ «Բռնաբարություն և սեքսուալ բնույթի բռնի գործողություններ» հոդվածներում նախատեսվում է սահմանել որոշ նոր, որակյալ հանցակազմեր, երկու հոդվածների բուն էությունը նույնացված է, ուստի դիտարկումները նույնն են: Օրենքում սահմանվում է ավելացնել մի քանի կետ. հանցագործությունը կատարվել է ակնհայտ հղի կնոջ նկատմամբ, զենքի կամ այլ առարկայի գործադրմամբ կամ դրա սպառնալիքով, ուղղիչ հիմնարկում պահվող անձի նկատմամբ, կարգապահական գումարտակում կամ զորամասում զինծառայողի, բուժհաստատությունում բուժվող անձի նկատմամբ՝ նույն հիմնարկի աշխատակցի կողմից:

Հատուկ խումբ է համարվում արարքի առանձնապես վտանգավոր տեսակը՝ 18 տարին չլրացած անձի նկատմամբ այն անձի կողմից, ում վրա դրված է նրա խնամակալությունը: Կատարվել են նաև անօգնական վիճակն օգտագործելու հետ կապված ամրագրումներ: Այստեղ ներմուծվել է երեք չափանիշ. այն անձը, ով որոշակի հանգամանքների ուժով մշտապես կամ ժամանակավորապես զրկված է եղել հանցագործին դիմադրություն թույլ տալուց, չի գիտակցել կամ չի հասկացել իր արարքը, հանցագործությունը կատարվել է 12 տարին չլրացած անձի նկատմամբ:

«Երկրորդ չափանիշը մի փոքր վիճելի է: Այստեղ պետք է առանձնացնել հոգեբուժության և հոգեբանության ոլորտները, իրականում դրանք պետք է առանձնացնել: Կա նաև օբյեկտիվ մի հատկանիշ՝ 12 տարին չլրացած անձը, անկախ ամեն ինչից, միշտ որակվելու է այդ հոդվածներով»,- ասաց նա:

Հարությունյանը նշեց, որ նախագծի մշակման ընթացքում ուսումնասիրվել և հաշվի է առնվել նաև սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների օրենսդրական կարգավորման վերաբերյալ մի շարք երկրների փորձը:

Նշված բնույթի հանցագործության համար խստագույն պատիժ սահմանելու առաջարկին ի պատասխան՝ Հարությունյանը նշեց, որ միջազգային պրակտիկայում նման փորձ եղել է, որն ավարտվել է զոհի սպանությամբ, հետևաբար, այսպես ասած, բարի կամքը հանգեցրել է վատ հետևանքների:

Օրենքի նախագծին ծանոթացեք՝ հետևելով հղմանը. http://parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=30611

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում