Դուբայում գործարարները հացադուլ են հայտարարել՝ ի նշան բողոքի պարտքերի պատճառով իրենց բանտերում պահելու դեմ: Այս մասին տեղեկացնում է The Financial Times-ը:
Հացադուլ են սկսել 12 մարդ՝ Հնդկաստանից, Պակիստանից ու Պարսից ծոցի երկրներից, սակայն սպասվում է, որ նրանց առաջիկայում կմիանան նաև այլ մարդիկ:
Հացադուլավորները, որոնք ճաղերի հետևում են արդեն մի քանի տարի, նամակ են գրել դատախազին՝ բողոքելով իրենց դատավճիռներից:
Պարտատեր գործարարների կարծիքով՝ իրենք բանտում են հայտնվել օրենսդրության սխալ կիրառման հետևանքով:
Համաձայն նամակի՝ ներկայում բանտերում գտնվում է մոտ 500 արտասահմանցի ձեռնարկատեր, որոնք բանտում են հայտնվել պարտքերի հետ կապված հանցագործությունների պատճառով:
Պարտքերի չվճարումը ԱՄԷ-ում համարվում է քրեորեն պատժելի արարք:







































