Շուտով Բեյոնսեի և Ջեյ Զիի աստղային ընտանիքը երկու հոգով կհամալրվի, զույգը երկվորյակի է սպասում: Օրերս ամուսինները շտապ լքել են Բևերլի-Հիլզի իրենց վարձու բնակարանը, որտեղ մի քանի տարի ապրել են, հայտնում է Starslife-ը:
Նշվում է, որ զույգը որոշել է ստուգել իր տան անվտանգությունը, և ցնցվել է, երբ հրավիրված տեսուչները տանը բորբոս են հայտնաբերել: Զույգն անմիջապես հավաքել է իրերը և լքել տունը մշակման համար: Հիմա նրանք ժամանակավորապես ապրում են էլիտար հյուրանոցում տան հարևանությամբ: Ներքին աղբյուրները հայտնում են, որ այնտեղ կմնան մինչև երգչուհու ծննդաբերությունը:
«Բեյոնսեն շատ վախեցավ, որ բորբոսը կարող է վատ ազդել նրա դեռ չծնված երեխաների վրա»,- ասել է ներքին աղբյուրը:









































