Անգլիայի հավաքականի պաշտպան Կայլ Ուոքերը ներողություն է խնդրել գիշերային ակումբներից մեկում «ուրախացնող գազ» կոչվող թմրանյութ օգտագործելու ժամանակ նրա լուսանկարները համացանցում հայտնվելուց հետո:
«Ներողություն եմ խնդրում` այս պատմության համար: Ես մարզվում էի և կենտրոնացած էի Անգլիայի հավաքականի երեքշաբթի կայանալիք հանդիպման ուղղությամբ: Այժմ հասկանում եմ, որ ռիսկի եմ դիմել: Դա հիմար որոշում էր իմ կողմից:
Նման երևույթ այլևս երբեք չի կրկնվի: Հուսով եմ, որ իմ արարքն ազդեցություն չի գործի որևէ մեկի վրա»,- գրել է Ուոքերը Twitter-ի իր էջում:










































