Վայոմինգը դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչած ամերիկյան 45-րդ նահանգը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արևմտյան տարածաշրջանի գրասենյակը:
«Թե՛ Հայոց, և թե՛ Հրեական ցեղասպանությունների վայրագությունները աներևեկայելի էին», – ասել է Վայոմինգի նահանգապետ Մեթյու Միդը՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արևմտյան տարածաշրջանի գրասենյակին ուղղված նամակում, դրանով իսկ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը և այն հավասարեցնելով Հրեաների ողջակիզմանը։ – «Կարևոր է, որպեսզի բոլորը հասկանան՝ պատմության կրկնությունը անթույլատրելի է», – հավելել է նահանգապետը։
Մեթյու Միդը նաև դրվատանքի խոսքեր է շռայլել հայկական կազմակերպության հասցեին,նշելով՝ «Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի աշխատանքը ոգևորիչ է»։ Վայոմինգի նահանգապետը նաև զորակցություն է հայտնել հայ համայնքին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան ընդառաջ։









































