Սիրիայում ազատ է արձակվել մոտ 1.5 ամիս առաջ առևանգված հայազգի Նարեկ Վարժապետյանը: Այս մասին հաղորդում է yerakouyn.com-ը՝ վկայակոչելով նրա հոր՝ Ստեփան Վարժապետյանի գրառումը Facebook սոցիալական կայքում:
Նարեկ Վարժապետյանն առևանգվել էր Հալեպ-Երևան ճանապարհին:
Դամասկոսում «Ազդակ» թերթի թղթակիցն իր հերթին հաղորդում է, որ Հալեպում շարունակում է իրավիճակը լարված մնալ: Ավելի քան մեկ շաբաթ այստեղ չի գործել բջջային, քաղաքային կապը, չի եղել նաև համացանցի հասանելիություն: Ինչ վերաբերում է կենցաղային խնդիրներին, ապա զգացվում է վառելիքի խիստ պակաս:
Թղթակիցը նաև նշել է, որ Դամասկոսում տիրում է համեմատաբար հանգիստ վիճակ: Այստեղ կիրակի եկեղեցիներում պատարագ է անցկացվել Սիրիայի խաղաղության համար, որին մասնակցել են բազմաթիվ հավատացյալներ:











































