Վրաստանի վարչապետի պաշտոնում Բիձինա Իվանիշվիլիի իրավահաջորդի դերում դիտարկվում է Մամուկա Բախտաձեի թեկնածությունը: Ներկայում Բախտաձեն հանդիսանում է «Վրացական երկաթուղու» գլխավոր տնօրեն: Այս մասին հայտնում է Gruziya Online-ը:
Հաղորդվում է, որ Իվանիշվիլիի որդին՝ Ուտան է հորը խորհուրդ տվել Բախտաձեի թեկնածությունը: Մամուկան և Ուտան իրար ճանաչում են Ֆրանսիայից: Բախտաձեն սովորել է ֆրանսիական բիզնես-դպրոցներից մեկում: Նա ունի մագիստրոսական աստիճան, որը ստացել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանն ավարտելիս։
Նշվում է, որ Իվանիշվիլիի և Բախտաձեի միջև խորհրդակցություններն արդեն մտել են ակտիվ փուլ:
Հիշեցնենք, որ քաղաքականություն մտնելու իր որոշումն Իվանիշվիլին հիմնավորել էր հենց Ուտայի խորհուրդներով:











































