Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադն անձամբ չի մասնակցել Դամասկոսի արվարձանում քիմիական հարձակման կազմակերպմանը: Այս մասին հաղորդում է The Guardian թերթը՝ վկայակոչելով Bild am Sonntag գերմանական պարբերականը:
Գերմանական թերթը, վկայակոչելով ազգային անվտանգության ծառայության անանուն բարձրաստիճան աղբյուրներին, հաղորդել է, որ Ալ-Ասադը չի մոտեցել Դամասկոսին և հարձակման անմիջական կազմակերպիչ չի հանդիսացել: Հայտարարությունը հիմնված է գերմանական հետախուզության կողմից որսած հեռախոսազանգերի տվյալների վրա:
Գերմանիայի հետախուզական դաշնային ծառայության ղեկավար Գերհարդ Շինդլերը նշել է, որ Ալ-Ասադն, ամենայն հավանականությամբ, իշխանության ղեկին կմնա որոշ ժամանակ՝ անկախ ԱՄՆ-ի կողմից հավանական ռազմական միջամտությանը, իսկ քաղաքացիական պատերազմը կարող է տարիներ տևել:











































