Tuesday, 16 06 2026
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում
21:09
Թրամփը հայտարարել է, որ հնարավոր ամեն բան կանի ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար
Հայաստան-Սերբիա հարաբերությունների բացը լրացնել է պետք
20:50
Հորմուզի նեղուցով նավագնացությունը կիրականացվի առանց տուրքերի. Թրամփ
Ականատես եմ եղել ավտովթարի, որի հետևանքով մեծ խցանում էր առաջացել․ Տիգրան Ավինյան
20:30
Թրամփը քննադատել է Իսրայելի գործողությունները Լիբանանում
«Ազնվացեղ եղջերուների բազմացման» կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ
20:10
Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք ստեղծելու հնարավորություն. Թրամփ
Փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ
19:50
Իրականացվել են դաբաղի կանխարգելմանն ուղղված սիմուլյացիոն վարժանքներ
Կառավարությունում քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի բարեփոխումները
19:30
Զելենսկին բացառում է Մոսկվան այցը և նախազգուշացնում Պուտինին
Կիևում աշխարհահռչակ հայ ռեժիսորի տունը վնասվել է անօդաչուի հարվածից
19:17
Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները
Ֆիդանը կրկին Անկարան է առաջարկել որպես բանակցությունների վայր
ՔՊ-ն պետք է դիմի ՍԴ. իրական պատկերը պարզելու համար անհրաժեշտ է վերաքվեարկություն
18:50
Թրամփն ու Զելենսկիմն հանդիպել են
Հայկական և արևմտյան զինված ուժերի վարժանքների անցկացումը քաղաքական առումով կարևոր զարգացում է
ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
18:30
Թրամփը կոչ է արել Ռուսաստանին գործարքի գնալ

Պատրաստ եմ յուրաքանչյուր պատգամավորի մանրամասն ներկայացնել բանակում ընթացող բարեփոխումները. Վիգեն Սարգսյան

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը գտնում է, որ անկախ քաղաքական հայացքների տարբերություններից բոլորի ջանքերը պետք է ուղղված լինեն հայկական բանակի որակի բարձրացմանը: «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծեց, որ ինքը շատ լավ հասկանում է, որ դա նաև նշանակում է տարբեր վերահսկողական լծակներ տալ ընդդիմությանը բանակում շատ գործառույթների նկատմամբ: «Եվ ես պատրաստ եմ առանց զլանալու պարբերաբար մանրամասն ներկայացնել, թե մեր որ քայլը ինչի հետ է կապված: Բայց ես ցանկանում եմ, որ Ազգային ժողովի ցանկացած պատգամավոր` անկախ իր քաղաքական հայացքներից, կարողանա բանակի նկատմամբ ձևավորել այն վստահությունը, որն ինձ թույլ է տալու իմ առաջարկած օրենսդրությունն անցկացնել»,- նշել է նախարարը:

Նա ընդգծեց, որ օրենսդրության վերանայման խնդիր կա, ինչին իրենք լուրջ ուշադրություն են դարձնում: «Այժմ պաշտպանության նախարարությունում գործում է հատուկ խումբ, որի աշխատանքը համակարգում է փոխնախարար Արա Նազարյանը: Այդ խումբը զբաղվում է օրենսդրական փոփոխությունների համակարգմամբ: Ըստ ժամանակացույցի` մենք այդ օրենքները պետք է ներկայացնենք մինչև տարվա վերջ, սակայն ես նախարար նշանակվելուց հետո փոխել եմ ժամանակացույցը, և մենք մինչև ամառվա կես հանրային լայն քննարկման կներկայացնենք այդ օրենքները, իսկ սեպտեմբերին կբերենք Ազգային ժողով: Ի հարկե, տարիների ընթացքում բազմաթիվ օրենքներ են ընդունվել` երբեմն միմյանց ուղղակի հակասող, երբեմն միմյանց չլրացնող, և մենք խնդիր ենք դրել մեկ ընդհանուր օրենսդրությամբ լուծում տալ այս հարցին»,- մանրամասնեց Վիգեն Սարգսյանը:

Անդրադառնալով Ազգային անվտանգության ռազմավարության և ռազմական դոկտրինի վերանայման վերաբերյալ քննարկումներին` նախարարն ընդգծեց, որ իրենք նպատակահարմար են համարում այդ հարցին անդրադառնալ 2018թ. նոր կառավարության ձևավորումից հետո: «Մենք նույն տրամաբանությամբ 2018թ. համար ենք պլանավորում մեր հիմնական հրամանատարաշտաբային զորավարժությունը` «Շանթ-2018»-ը, որովհետև ցանկանում ենք, որ կայանա նոր համակարգի ողջ դասավորվածությունը, բոլոր մարմինները ստանան իրենց լիարժեք լիազորությունները, որից հետո կփորձարկենք մարտական գործողություննե րի ժամանակ համապատասխան քայլեր ձեռնարկելու մեր ալգորիթմները»,- եզրափակեց Վիգեն Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում