Saturday, 20 06 2026
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26

Եթե այն լիներ Սերժ Սարգսյանի մոտ

Սեպտեմբերի 3-ի հայտնի իրադարձություններից և հայտարարություններից հետո Հայաստանում վերստին թարմացել է իշխանության լեգիտիմության հարցը: Հայաստանում այդ հարցը միշտ էլ եղել է հասարակական գիտակցության կենտրոնում և գրեթե երբեք կասկածի կամ քննարկման առիթ չի տվել եզրակացությունը, որ ոչ լեգիտիմ իշխանությունը, մեղմ ասած, խնդրահարույց է ցանկացած երկրի համար, և խնդիրը ընդամենը հարուցվելիք խնդիրների բարդությունն են ու ժամանակի տևողությունը՝ թե երբ կծագեն դրանք:

Պարզապես, լինում են իրավիճակներ, երբ հարցը սրվում է առաջնային պլանում, քանի որ հասարակությունը բախվում է խնդրի հետ ճակատ առ ճակատ: Սեպտեմբերի 3-ը հենց այդպիսի իրողություն էր: Այն, որ Սերժ Սարգսյանի գործողությունը նրա լեգիտիմության բացակայության հետևանք էր, անվիճելի է: Սակայն հետաքրքիր է հասկանալ, թե արդյոք միայն լեգիտիմության առկայությունը բավարար կլինե՞ր նմանօրինակ զարգացումներից խուսափելու համար: Համարձակվեմ ասել, որ Հայաստանի ներկայիս իրավիճակում միայն լեգիտիմության առկայությունը կարող էր բավարար չլինել:

Հայաստանն անցյալ տարիների ընթացքում, ավելի քան մեկուկես տասնամյակ, սրընթաց կերպով մեծացրել է իր համակողմանի կախվածությունը Ռուսաստանից: Ներկայումս մի վիճակ է, որ նույնիսկ լեգիտիմ նախագահի համար շատ դժվար կլիներ դիմագրավել այն ճնշումներին ու սպառնալիքներին, որ կարող է հնչեցնել Ռուսաստանը: Հայաստանը չափազանց մեծ տնտեսական և ռազմական կախվածության մեջ է Ռուսաստանից, հետևաբար ամենափոքր ցնցումն անգամ Հայաստանի համար կարող է ավերիչ նշանակություն ունենալ` հատկապես նկատի ունենալով թե՛ պետական ավանդույթների բացակայությունը, թե՛ նաև հասարակական արժեհամակարգի և պետականության մասին պատկերացումների անկայուն համակարգը` մեղմ ասած անկայուն:

Բայց արդյոք սա նշանակո՞ւմ է դրանց տեղի տալու արդարացում: Բոլորովին: Հակառակը` այստեղ պատասխանատվությունը դառնում է կրկնակի՝ պատասխանատվություն արտաքին ճնշման հետևանքով պետության ինքնիշխանությանը հասցված հարվածի համար, և պատասխանատվություն ոչ լեգիտիմության համար՝ լեգիտիմության ուղղությամբ անգամ նվազագույն հնարավոր կամ անհրաժեշտ քայլերն անելու համար: Իսկ դրա հնարավորությունը Սերժ Սարգսյանին այնուամենայնիվ տրվել է: Նրան մի քանի անգամ նման հնարավորություն է տվել Հայ ազգային կոնգրեսը, երբ կազմում էր քաղաքական դաշտի երկրորդ բևեռը, բավական ազդեցիկ հասարակական ուժ էր ներկայացնում: Սերժ Սարգսյանին մի քանի անգամ հնչել է քայլերի առաջարկ, որոնց անգամ մի մասն անելու դեպքում նա կարող էր զգալիորեն փոխել Հայաստանի իշխանության լեգիտիմության մթնոլորտը և դրանով իսկ ամրացնել պետությունը հետագա անխուսափելի գործընթացների համար:

Սերժ Սարգսյանը, սակայն, իր նախագահության հինգ տարիների ընթացքում առաջնորդվել է բացարձակապես այլ պատկերացումներով և մոտեցումներով` չօգտագործելով լեգիտիմության խնդրի նույնիսկ մասնակի լուծման որևէ նպաստավոր պահ, որ եղել է կամ ընդդիմադիր ուժի առաջարկով, կամ էլ հանգամանքների բերումով, թեկուզ ընդդիմադիր ուժերի սխալների ու բացթողումների արդյունքում: Ավելին` փաստացի այդ ամենն առավել ծանր հանցանք է պետության դեմ, քան այն, ինչ տեղի ունեցավ Մոսկվայում: Որովհետև, եթե չլիներ առաջին բացթողումը, ապա սեպտեմբերի 3-ը եթե անգամ հնարավոր չլիներ կանխել, ապա գոնե հնարավոր կլիներ էապես մեծացնել դիմադրունակությունը, հետևաբար` կանխելու գոնե հավանականությունը:

Այստեղ հարկ է պարզաբանել, որ լեգիտիմությունն ինքնին ոչինչ է, եթե չի վերածվում միջոցի, այլ մնում է նպատակ: Լեգիտիմության ուժը միջոց լինելու մեջ է, որի շնորհիվ ձևավորվում են պետական և հասարակական կենսագործունեության այն մեխանիզմները, որոնք եթե անգամ երկրի ներսում հանդես են գալիս միմյանց դեմ, ապա այդ ներքին անհամաձայնություններով հանդերձ, արտաքին ցանկացած անհարկի և անցանկալի միջամտության դեմ ներկայանում են որպես ամբողջական դիմադրունակ համակարգ՝ անգամ անկախ առանձին-առանձին այդ ինստիտուտների կամքից: Լեգիտիմությունը տնտեսությունը դիվերսիֆիկացնելու և մրցակցություն ապահովելու միջոց է, լեգիտիմությունը հասարակական զարգացման աստիճանակարգում արժեքային կողմնորոշիչները փոխելու, ստեղծագործ պոտենցիալով հանրային խմբերին առաջ գալու հնարավորություն ընձեռելու միջոց է, երկրում բարոյական մթնոլորտի փոփոխության և իրավական երաշխիքների ամրագրման միջոց է:

Այս ամենը նույնիսկ դասագրքային ճշմարտություններ են, որոնք սակայն արժանացան խուլ մերժման: Եղան կոսմետիկ քայլեր, որոնք չէին կարող հիմնարար արդյունքների բերել, հետևաբար` կարող էին խաբել ներքին սպառողին, սակայն արտաքին աչքի համար դրանք չնչին բաներ էին: Այնուամենայնիվ իշխանության լեգիտիմության խնդրի հնարավորինս մանրամասն, հարկ եղած դեպքում անգամ մասնագիտական դիտարկումը հանրայնորեն անհրաժեշտ երևույթ է, որպեսզի հասարակության ջանքերը չգնան դեպի ինքնանպատակ լեգիտիմությունը, որը խիստ կարճաժամկետ երևույթ է և գուցե դրանով ավելի վտանգավոր, քան թեկուզ այդ կարճ ժամկետի բացակայությունը:

Հասարակության մոտ լեգիտիմությունը պետք է դիտարկվի որպես միջոց հանդիսացող արժեք, զարգացման ամուր հիմք հանդիսանալու և բումերանգի հնարավոր «էֆեկտից» զերծ մնալու համար: Չէ՞ որ Հայաստանի անկախության համեմատաբար կարճ պատմության ընթացքում հասարակությունն իր վրա մի անգամ զգացել է նման «էֆեկտ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում