Անձրևանոցով և վագրի դիմակով անհայտ բարեգործը Տիբա նահանգում փոթորկից տուժած դպրոցին 1020 դոլար է փոխանցել, տեղեկացնում են տեղական ԶԼՄ-ները:
Երկուշաբթի օրը Սայթամա և Տիբա նահանգներում տեղի ունեցած փոթորիկը մասամբ կամ ամբողջովին 230 տներ է քանդել: 64 մարդ տուժել է: Ճապոնիայի կառավարությունը տուժած շրջաններ հանձնաժողով է ուղարկել, որն էլ զբաղվում է վնասների գնահատմամբ:
Տիբա նահանգի Նոդա քաղաքի դպրոցի պատուհանների ապակիները կոտրվել էին, շենքը նույնպես վնասվել էր: Արտակարգ դեպքից հետո Ճապոնիայում հայտնի կերպար «Վագրի դիմակ»-ի հագուստով մի մարդ է դպրոց այցելել և առանց բացատրությունների դպրոցի ուսուցիչներից մեկին 1020 դոլար է փոխանցել, որից հետո անհետացել է:








































