Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը հերքում է մի շարք արևմտյան պետությունների կողմից քիմիական զենք կիրառելու մեղադրանքը, հաղորդում է Reuters-ը:
Ալ-Ասադի խոսքերով` քիմիական հարձակման ապացույցներն անհերքելի չեն: Նախագահն անհանգստություն է հայտնել, որ Սիրիայի դեմ ռազմական գործողությունը կթուլացնի իր բանակի մարտունակությունը, և դա կարող է փոխել ուժերի հավասարակշռությունը քաղաքացիական պատերազմում:
Սիրիայի իշխանությունները բազմիցս հերքել են քիմիական զենք կիրառելու իրենց մեղքն ընդդիմադիր գրոհայինների հետ բախումների ժամանակ: