Հոմս քաղաքի մերձակա երկու քաղաքներ տանկեր և ռազմական ստորաբաժանումներ են մտցվել: Թալբիսու քաղաքում կա մեկ զոհ և մոտ տասը վիրավոր: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը: Տեղի բնակչությունը հաղորդում է, որ իրենց քաղաքում և մերձակայքում ավելանում է զինվորականների և զինտեխնիկայի ներկայությունը, որոնք փորձում են ճնշել բողոքի ակցիաները:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ «Մեծ ութնյակը» զգուշացրել է Սիրիայի իշխանություններին սեփական ժողովրդի դեմ զենք կիրառելու անթույլատրելիության և խիստ պատժամիջոցներ սահմանելու մասին:









































