Sunday, 19 05 2024
09:45
Գերմանիայում կիբեռհանցագործություններից վնասը 2023 թվականին գերազանցել է 205 միլիարդ եվրոն
09:30
Չինաստանը 2023-2024 ֆինանսական տարում դարձել է Հնդկաստանի գլխավոր առևտրային գործընկերը
Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է
Ինչ է պատմել Արարատ Միրզոյանը Բերբոքին Ալմաթիի մասին
Մոսկվայի «Մեծ թատրոնից» մարդկանց տարհանել են
Պուտինը արտոնեց, որ Ալիեւը հանդիպի Իրանի նախագահին
«Պուտինի այցը Հյուսիսային Կորեա նախապատրաստական փուլում է»․ Պեսկով
Երևանի ռեստորաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի
Պարզ լճի մոտ անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի եզրափակիչ փուլը. ներկա է եղել Փաշինյանը
Սկսեցինք Տավուշից՝ սակայն թիրախն ու լծումները Երևանում են. մենք հասել ենք մեր տրամաբանական ավարտին
Կրակոցներ՝ Հրազդանում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է
Հասկացանք, դուք սկյութ եք
«Շենգավիթ» բժշկական կենտրոնում ծննդկան է մահացել
Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա
22:15
Ան Լորանս Պետելը Ֆրանսիայի վարչապետին կոչ է արել հակազդել Ադրբեջանի քայլերին, որոնք կասկածի տակ են դնում երկրի ամբողջականությունը
Հայ-հնդկական ռազմական համագործակցության փաստաթուղթը պատմական է
Կարևոր է համախոհ գործընկերների հետ կապերի խորացումը․ ԱԳ նախարար
ԻԻՀ-ի քրիստոնեական ֆիլիա՞լ են ուզում դառնանք. եկեղեցու ռևանշն անընդունելի է
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ամփոփեց օրվա ընթացքում ունեցած հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները
Ոսկու առեղծվածը․ 9 անգամ աճել է ոսկու արտահանումը
Հայաստա՞ն, թե՞ Իրան, թուրքական «դիլեմա»
20:45
Պուտինն ու Տոկաևը հեռախոսով քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր
20:30
Վիետնամի հանրային անվտանգության նախարարին առաջադրել են նախագահի պաշտոնում
Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան
Սյունեցի աշակերտները հաղթեցին «ՀՀ վարչապետի գավաթ․ դպրոցականների թիմային խճուղավազք» մրցաշարում
Գյումրիում գործող թանգարաններն առանձնահատուկ են պատրաստվել Թանգարանների միջազգային օրվան
Շարունակվում է ԵԽ աջակցությամբ «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի նախագծի քննարկմանը նվիրված ՆԳՆ-ԱԺ երկօրյա աշխատաժողովը
19:15
Լավրովը բացահայտել է Վլադիմիր Պուտինի և Սի Ծինպինի բանակցությունների մանրամասները
19:00
Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել
ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետ

Նոր կառավարության համար՝ նվազագույն երկու նախապայման

Վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունը, որ առաջիկա օրերին, համաձայն գործող Սահմանադրության, կդադարեցնի իր գործունեությունը, այդպես էլ որևէ առանձնահատկությամբ աչքի չընկավ՝ բացառությամբ, թերևս, իր դրսևորած անսպառ էներգիայի ու տնտեսության ցանկացած հարցի վերաբերյալ ունեցած պատրաստի լուծումների առկայության:

Կառավարության անդամներից և ոչ մեկը այդպես էլ չդրսևորվեց որպես անհատականություն, իր գործունեության ընթացքում չառանձնացավ որպես գործիչ: Այս ամիսների ընթացքում նրանք կային և մնացին որպես վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից անցկացվող կառավարության նիստերի մասնակիցներ, որպես վարչապետի խոսքը լուռ ու անխոնջ իրականացնել փորձողներ: Այդ սահմաններից դուրս ոչ մի ինքնուրույն միտք, առավել ևս՝ քայլ:

Այս կառավարության հրաժարականը դեռևս չհնչեցրած հանրապետության նախագահի և վարչապետի միջև ընթանում են ակտիվ քննարկումներ նոր կառավարության կազմի շուրջ: Որ գործող կազմից որոշները նորից կընդգրկվեն նոր թիմում՝ միանշանակ է: Բայց որ այն որոշակիորեն կթարմացվի, նոր դեմքեր կհայտնվեն՝ նույնպես պարզ է: Հասկանալի է, որ, ինչպես միշտ, այս անգամ էլ կառավարության անդամների ընտրության հիմքում դրվելու է զուտ յուրային լինելու սկզբունքը: Եվ քանի որ կառավարությունը կազմավորվում է հանրապետության նախագահի ու վարչապետի «փոխադարձ համաձայնությամբ», այն ստացվում է բավականին խայտաբղետ: Հասկանալիորեն նոր կառավարությունը ևս կազմվելու է նույն՝ խայտաբղետության սկզբունքով. նախագահի թիմի նախարարներ, նախագահի թիմի դաշնակցական նախարարներ և վարչապետի նախարարներ:

Բնականաբար, վարչապետը, ինչպես և հիմա, նախագահական թիմերից չի կարող ստանալ այն, ինչ կցանկանար, հետևաբար նրան մնում է գոնե իր թիմում ունենալ փոքրիշատե լուրջ պրոֆեսիոնալներ, որպեսզի եթե մի շարք հարցերում «ի զորու» չեն կոնկրետ քայլեր անելու, ապա այնտեղ, որտեղ իրենց գործելու հնարավորություն տրված է, կարողանան գոնե որոշակի հիմքեր դնել:

Բայց այդ ճանապարհին շատ կարևոր է երկու նվազագույն պայմանների ապահովումը. նախ՝ ցանկալի է, որ նոր կառավարության կազմում ընտրվող անդամները իրենց նվիրված լինելուց զատ՝ գոնե որպես երկրորդական-երրորդական ցուցանիշ լինեն պրոֆեսիոնալ ու ինքնուրույն մտածելուց զատ՝ նաև ունենան այն աստիճանի համարձակություն, որ ի զորու լինեն վարչապետին բացատրելու իրենց տնօրինած ոլորտի առաջնահերթությունները: Երկրորդ գերկարևոր գործոնը. վարչապետը պետք է հասկանա և ընդունի, որ, այնուամենայնիվ, հնարավոր է՝ ոլորտը կոորդինացնող նախարարը նույն ոլորտի մասին ավելի շատ բան իմանա, քան ինքը:

Վեց-յոթ ամիսների «ակտիվ» գործունեությունից հետո անցնող կառավարությունը միայն հիմա է կիսատ-պռատ հստակեցնում տնտեսության ոլորտային առաջնահերթությունները. տուրիզմ, գյուղատնտեսություն, թեթև արդյունաբերություն, հանքարդյունաբերություն, թերևս նաև ՏՏ ոլորտ: Վերջինիս պարագայում կարծես հասկացել են, որ որքան քիչ միջամտեն, այնքան ոլորտը նորմալ կզարգանա: Եվ փառք Աստծու, որ շատ չեն բզբզում: Նույնը վերաբերում է նաև հանքարդյունաբերությանը: Այստեղ հիմնականում դրսի ընկերություններ են, որոնք իրենց անելիքը լավագույնս գիտեն և հարցերը լուծում են առավելապես նախագահի հետ:

Մինչդեռ մարզեր այցելելուց հետո վարչապետը կարծես իր համար հայտնաբերել է գյուղատնտեսությունը և խորանում է այդ ոլորտում: Նախարարին հանձնարարականներ է տալիս (վերջինս լինելով պարկեշտ անձնավորություն՝ այդուհանդերձ, դեռ չունի պրոֆեսիոնալիզմի անհրաժեշտ մակարդակը), վերջինս էլ շտապում է Ագրարային համալսարան, հանդիպում տեղի դասախոսական անձնակազմին, «քննարկում հանձնարարականների կատարման հնարավորությունը»: Ստեղծում են աշխատանքային խմբեր: Կարծես ամեն ինչ նորմալ է: Բայց վարչապետի հանձնարարականից մինչև աշխատանքային խմբերի ստեղծումը տևում է ընդամենը երկու ժամ: Հինգշաբթի 12-ին հնչում է հանձնարարականը, 14-ին կայանում է քննարկում համալսարանում: Ամեն ինչ այն աստիճան արագ է տեղի ունենում, որ համալսարանում մոռանում են մի շարք մասնագետների մասնակից դարձնել, որոշները տեղում չեն լինում: Արդյունքում վարչապետ-նախարար-ռեկտոր-ամբիոնի վարիչ շղթայով հանձնարարվել է, և ամբիոնի մեկ-երկու դասախոսները այդքան պաշտոնյաների ասածից հետո, որքան էլ անսպասելի, միևնույն է, կամա-ակամա մի բան պետք է գրեն՝ տրված խիստ սեղմ ժամկետների մեջ տեղավորվելով:

Սկզբունքորեն նույնը տեղի է ունեցել նաև թեթև արդյունաբերության ոլորտում: Շուրջ մեկ ամիս առաջ նախարարը, խոսելով ոլորտի զարգացման մասին, ոչ մի ժամկետ չֆիքսելով՝ անորոշ նշել էր 2 հազար աշխատատեղ ստեղծելու մասին, ինչը նախարարության ակտիվի դժգոհությունն էր առաջացրել բավականին անիրատեսական լինելու առումով: Եվ ահա վարչապետը հայտարարում է ոլորտում 10 հազար աշխատատեղ ստեղծելու մասին, որը դրանից առաջ շոկային իրավիճակ է ստեղծել նախարարությունում: Այն աստիճան, որ պատասխանատուները հրաժարվում են ընդհանրապես խոսել ինչ-որ բանի մասին: Ինչ էլ խոսեն, միևնույն է, իրենց դեմ է գործելու:

Հետևաբար շատ կարևոր է, որ վարչապետի ու նոր կազմավորվելիք կառավարության պարագայում խիստ հարգվեն վերոնշյալ երկու նվազագույն սկզբունքները. կառավարության անդամները կարողանան ներկայացնել իրենց ու իրենց ոլորտը ամենուր, նաև վարչապետի մոտ, որն, իհարկե, պետք է համահունչ լինի ներքին օղակի և գործարար աշխարհի սկզբունքներին: Եվ, որ շատ ավելի կարևոր է, վարչապետը պետք է դադարի մտածել, որ եթե իր տեսանկյունից չեն վերլուծում, ուրեմն նրանց մեջ «պոլիտբյուրոյի մտածելակերպն է նստած»: Այդ դեպքում միայն ինչ-որ փոքր հույս կլինի նոր կառավարությունից ինչ-որ բան ակնկալել: Այլապես գործունեության փոքր դաշտ է թողնված, այն էլ կորում է վարչապետի դասախոսությունների վերածված ելույթներում, ինչի ականատեսը ոչ վաղ անցյալում եղել ենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում